ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


20 գիրք, որոնք կփոխեն մեր պատգամավորներին

21.11.2014

Պլատոնը և մերոնք

Ի՞նչ կլիներ, եթե օրենքով պատգամավորության թեկնածուների համար կրթական ցենզ սահմանվեր: Օրինակ` 20 գիրք, որ պարտադիր է կարդալ պատգամավոր դառնալուց առաջ: Պատկերացնու՞մ եք, եթե հայոց պատգամավորները կարդացած լինեին, օրինակ, Արիստոտելի «Քաղաքականությունը» կամ Պլատոնի «Պետությունը», կամ էլ` Թոմաս Հոբսի «Լեվիաթանը»: Եվ այսպես, առնվազն 20 հիմնարար գիրք: Միայն պատկերացրե՛ք միջին վիճակագրական հայ պատգամավորին` Ռուսսոյի «Հանրային դաշինքը» կարդալիս: Արիստոտելը հավատում էր, որ քաղաքականությունն առաքինի զբաղմունք է, և առաքինի մարդկանց զբաղմունքն է: Իսկ առաքինությունը պահանջում էր մտավոր և բարոյական զարգացվածության որոշակի աստիճան: Օրինակ` ստրուկը չէր կարող զբաղվել քաղաքականությամբ: Քաղաքականությունը Քաղաքացու գործն է: Իսկ եթե ստրուկը զբաղվեր քաղաքականությամբ, այդ դեպքում ի՞նչ էր անելու քաղաքացին:

Քաղաքացու պատիվը
Համաձայն մի հին լեգենդի, հունական պոլիսներից մեկում ապօրինությունները շատ էին տարածված: Քաղաքացիները չէին հետևում օրենքներին: Եվ տեղի արքան մի ծայրահեղ քայլի դիմեց: Օտար ստրուկներին, որոնք գերի էին ընկել պատերազմի ժամանակ, նա շնորհեց ոստիկանական լիազորություններ: Ստրուկներին տվեցին համապատասխան հանդերձանք և զինեցին: Բարբարոս ստրուկները իշխանություն ձեռք բերեցին քաղաքակիրթ հույների նկատմամբ: Նրանք մոտենում էին քաղաքացիներին, կարգի էին հրավիրում, պահանջում հետևել օրենքներին, իսկ երբեմն էլ` ձերբակալում օրինազանցներին: Քաղաքակիրթ հույներն իրենց անչափ ստորացված զգացին, որ բարբարոսները, այն էլ` բարբարոս ստրուկները, պետք է իրենց օրենք սովորեցնեն: Եվ այնքան խորն էր մեծապատիվ հույների վիրավորանքը, որ գնացին թագավորի մոտ և նրան խնդրեցին բարբարոս ոստիկաններին փոխարինել հույներով: Եվ խոստացան, որ այսուհետ սրբորեն կհետևեն օրենքին: Եվ այդպես էլ եղավ:
Բարբարոսների իշխանությունը, կամ հայկական դեմոկրատիա
Մի անգամ համաժողովներից մեկում ելույթ էի ունենում քաղաքական սերնդափոխության մասին: Միջոցառման ավարտին ինձ մոտեցավ միջին տարիքի գրագետ մի տղամարդ: Ձեզ եմ ներկայացնում զրույցը, որը ծավալվեց մեր միջև.
Նա - Տղա ջան, երևում է, որ կիրթ երիտասարդ ես:
Ես - Շնորհակալ եմ:
Նա - Բայց քաղաքականությունը քո տեղը չէ: Ափսոս ես:
Ես - Ինչու՞:
Նա - Որովհետև դրանք բարբարոս են:
Ես - Իսկ մե՞նք (ցույց եմ տալիս նաև իրեն):
Նա - Մենք քաղաքակիրթ ենք: Մենք մտավորական ենք:
Ես - Իսկ Ձեզ չի՞ հուզում, որ բարբարոսները ղեկավարում են քաղաքակիրթներին:
Նա - Միևնույն է, մենք քաղաքակիրթ ենք և չպետք է խառնվենք դրանց վայրի արջի ցեղերին:
Ես - Ներեցեք, բայց ես չեմ ցանկանում խառնվել այն քաղաքակիրթներին, որոնք թույլ են տալիս բարբարոսներին` ղեկավարել իրենց:
Լռություն...

Շարունակությունը սկսբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x