ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Հայկական ժամանակ». ԿԲ-ն ճնշում է ՀՀ բանկերին

21.11.2014

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանյան բանկերից ահազանգեր են ստացվում, որ Կենտրոնական բանկը ոչ պաշտոնական ադմինիստրատիվ ճնշումների է անցել դրամի փոխարժեքի անկումը կանխելու նպատակով: Նման մեթոդների Կենտրոնական բանկը դիմում է խիստ հազվադեպ:
 ԿԲ-ի «խնդրանքով» բանկերը նվազագույնի են հասցրել արտարժութային գործարքները, որպեսզի նվազի նաև արտարժույթի նկատմամբ նրանց բնականոն պահանջարկը: Հակառակ դեպքում այդ պահանջարկը պետք է բավարարեր ԿԲ-ն իր ինտերվենցիաների միջոցով: ԿԲ-ն արտարժույթ է վաճառում միայն այն բանկերին, որոնք ունեն արտարժույթով որևէ պարտավորություն կատարելու վերջնաժամկետ: Երեկ ֆոնդային բորսայում ԿԲ-ն վաճառել է ընդամենը 1.5 միլիոն դոլար, իսկ մեկ դոլարի գինը կազմել է 418 դրամ նախորդ գործարքներում մեկ դոլարի գինը 415.8 դրամ էր: Այս ամենի արդյունքում շուկայում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ: Բանկերը միահամուռ սահմանել են դոլարի վաճառքի բարձր գին 420 դրամ, իսկ առքը 416 դրամ է: Այսինքն՝ տարբերությունը 4 դրամ է: Առքի և վաճառքի նման տարբերություն Հայաստանում չի եղել մի քանի տարի: Սովորաբար՝ այդ տարբերությանը չի գերազանցում 1-1.5 դրամը: Ակնհայտ է, որ բանկերը ԿԲ-ի ճնշումներին դիմակայելու համար եկել են համաձայնության և որոշել են իրենց անհրաժեշտ դոլարը հավաքել բնակչությունից էժան գնով»։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x