ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկի աշխատակիցները հաղթել են «Հայաստանի Պետական Բանկի և Արհմիությունների պատմությունը» թեմայով մրցույթում

21.11.2014

Անելիք Բանկի աշխատակիցները հաղթել են «Հայաստանի Պետական Բանկի և Արհմիությունների պատմությունը» թեմայով մրցույթում, որն անցկացվել է Հայաստանի բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների միջև: Մրցույթը, Բանկային աշխատողի օրվա առիթով կազմակերպել էր Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների Արհմիությունը:

Անելիք Բանկի ներկայացուցիչները, ճիշտ պատասխանելով մրցութային հարցաշարում ընդգրկված բոլոր 20 հարցերին, ճանաչվել են Պետական Բանկի և Արհմիությունների պատմության լավագույն գիտակները: Նշենք, որ մրցութային ժյուրիի կազմը եղել է շատ ներկայացուցչական, որտեղ ընդգրկված են եղել ներկայացուցիչներ ՀՀ կենտրոնական բանկից և Բանկերի Արհմիությունից:

«Նախ շնորհավորում եմ Հայաստանի բանկային համակարգի, և հատկապես Անելիք Բանկի իմ բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում աշխատանքային և անձնական ձեռքբերումներ: Անելիք Բանկի թիմում ընդգրկված աշխատակիցներից շատերը ոչ միայն ունեն բանկային համակարգում աշխատելու բազմամյա փորձ, այլ նաև, մասամբ մասնակից են եղել մեր երկրի բանկային պատմության կերտման գործին: Ուրախ եմ իմ գործընկերների հաջողության համար»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x