ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանը 75մլն դոլարին համարժեք բյուջետային վարկ կստանա

20.11.2014

Համաշխարհային բանկը 75մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը: Այդ նպատակով նոյեմբերի 19-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին ստորագրել են Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը:

Վարկը տրվում է արտոնյալ պայմաններով` 25 տարի մարման ժամկետով, որից 14.5-ը` արտոնյալ, և լողացող տոկոսադրույքով (6-ամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + փոփոխական մարժա (0.5 %)):

Նման բյուջետային վարկերը հնարավորություն են տալիս ֆինանսավորելու բյուջեով նախանշված կարևորագույն ծախսերը, մեղմելու դեֆիցիտը և ապահովելու կայուն զարգացում:

Վարկն ստանալու համար հայկական կողմը կատարել է Համաշխարհային բանկի նախանշած բոլոր թիրախները` գործարար միջավայրի բարելավման` տեսչական բարեփոխումների, օդային փոխադրումների և մաքսային բարեփոխումների ոլորտներում: Նախապայմանները վերաբերել են նաև վարկային հասանելիության մակարդակի, պետական կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, մասնավորապես` քաղաքացիական ծառայության բարեփոխմանն ու էլեկտրոնային կառավարմանը, ինչպես նաև ֆիսկալ տարածության բարելավմանը և բնական ռեսուրսների կառավարմանը, այդ թվում` հարկային եկամուտների հավաքագրմանը, հանրային ենթակառուցվածքների կայունացմանը, հանքային ոլորտում բնապահպանական կայունության ավելացմանն ու սոցիալական աջակցության ընդլայնմանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x