ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ բացվել է նոր կրթական կենտրոն Գավառի մանկատանը

20.11.2014

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ,  «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը  հայտարարեցին Գավառի մանկատան կրթական կենտրոնի բացման մասին:

Կենտրոնը Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան  60 սաների հնարավորություն կտա ստանալ մասնագիտական կողմնորոշում և արհեստավարժ մասնագետների օգնությամբ լավագույնս պատրաստվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին: Ստեղծվել են նաև մասնագիտական խմբակներ՝ վարսահարդարում, փայտամշակում, կոշկակարություն, կարուձև և դիզայն/սեղանների ձևավորում, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություն են ընձեռելու երեխաներին ստանալ անհրաժեշտ մասնագիտական հմտություններ: Այս եռամյա ծրագրի իրականացման համար հատկացվել է 41 մլն. ՀՀ դրամ:

Կենտրոնը ստեղծվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում թողարկված VISA ԲԱՐԵՐԱՐ բարեգործական քարտի շնորհիվ:

«Այս տարի ամռանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, Հայաստան Համահայկական հիմնադրամի և Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջև կնքված համագործակցության պայմանագիրով մենք սկիզբ դրեցինք մի հրաշալի նախաձեռնության, որը ամիսներ անց իրականություն դարձավ: Բանկի VISA ԲԱՐԵՐԱՐ քարտի բարեգործական ֆոնդի շրջանակներում այսօր Գավառի մանկատանը բացվեց այս կրթական կենտրոնը, որը հնարավորություն է տալու երեխաներին ստանալ որակյալ մասնագիտական կրթություն, պատրաստվել բարձրագույն ուումնական հաստատությունների ընդունելության քննություններին: Այս կենտրոնից օգտվելու հնարավորություն ունեն նաև Գավառի անապահով ընտանիքների երեխաները: Բանկը ապագայում հետևողական է լինելու մանկատան սաներին կրթաթոշակներով և հնարավորության դեպքում նաև աշխատանքով ապահովելու հարցում: Մենք շնորհակալ ենք Վորլդ Վիժն Հայաստանին, Հայաստան Համահայկական հիմնադրամին մեր նախաձեռնությանը միանալու և այն կյանքի կոչելու համար և, իհարկե, մեր բոլոր Visa Բարերար քարտի քարտապաններին, որոցից յուրաքանչյուրը իր լուման ունի այս գործում», - նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x