ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անկանխիկը՝ որպես վճարման լավագույն միջոց

18.11.2014

Հոկտեմբեր ամսին լույս տեսած Royal Bank of Scotland և Capgemini-ի կողմից «World Payments Report 2014» հաշվետվության համաձայն՝ 2013 թվականին  աշխարհում անկանխիկ վճարումների ծավալների 9,4 տոկոսով աճ է գրանցվել՝ կազմելով ընդհանուր 366 միլիարդ գործարք:
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված հաշվետվությունից կարելի է եզրակացնել, որ ընդհանուր առմամբ վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանում վճարային քարտերով կատարված անկանխիկ գործարքներն ունեցել են մոտավորապես 345 տոկոսով ծավալային, իսկ 400 տոկոսով՝ քանակային աճ, մինչդեռ շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի քանակն ավելացել է ընդամենը 24 տոկոսով, իսկ POS terminal-ների քանակը՝ մոտավորապես 145 տոկոսով:
Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ Հայաստանում պլաստիկ քարտով անկանխիկ վճարում կատարելը գնալով ավելի ընդունելի է դառնում բնակչության կողմից։ Հավանաբար, դրա պատճառն այն է, որ քարտապանները ավելի մեծ հավատով են մոտենում այն փաստին, որ վճարային քարտերից օգտվելու շնորհիվ զերծ են մնում կանխիկ շրջանառության խաբկանքներից, գողությունների զոհ դառնալուց, կանխիկ գումարի կորուստից և, հաշվի առնելով, որ անկանխիկ վճարումը բոլորովին անվճար է, ձերբազատվում են որոշ քարտերի կանխիկացման միջնորդավճարներից:
Առաջարկելով վճարային քարտերի բազմաֆունկցիոնալ ընտրանի՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ իր  քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների համար անկանխիկ վճարելու դեպքում օգտվելու մի շարք առևտրի և սպասարկման կետերից զեղչերով, անվճար ձեռք բերելու ճանապարհորդային ապահովագրություն, առանց հավելյալ ծախսերի դառնալու բարեգործ, ինչպես նաև օգտվելու բազմաթիվ այլ արտոնություններից:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x