ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Samsung Galaxy S5՝ Կոնվերս Բանկից

17.11.2014

Կոնվերս Բանկն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է մրցույթ: Samsung Galaxy S5 հեռախոս կարող է շահել նա, ով ճիշտ պատասխանի թվային տեխնոլոգիաների մասին հարցին և դառնա վիճակահանության հաղթողը: Վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը 18:00-ին Հանրապետության Հրապարակում՝ DJ Vakcina-ի համերգի և 3D show-ի ժամանակ: Միջոցառման գլխավոր նպատակն է ներկայացնել Կոնվերս Բանկի նորագույն թվային պրոդուկտը, որ հաճելի անակնկալ է լինելու բոլոր նրանց, ով բարձր է գնահատում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառությունը առօրյա կյանքում:

"2014-ից Կոնվերս Բանկը դիրքավորվում է որպես բանկային ծառայություններում վերջին սերնդի տեխնոլոգիաների կիրառող: Լինելով հավատարիմ այս գաղափարին, նոյեմբերի 18-ին մենք կներկայացնենք Հայաստանում աննախադեպ մի պրոդուկտ: Իսկ նախօրեին բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են տեխնոլոգիաներով կարող են մասնակցել մեր հետաքրքիր խաղին ֆեյսբուքում", - նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Մանրամասները՝ Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/conversebank: Մեկնարկել է նաև Կոնվերս Բանկի www.iam.am կայքը, որտեղ իրականացվում է մինչև նոյեմբերի 18-ի միջոցառումը մնացած ժամանակի հետհաշվարկը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x