ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Խելացի» ծառայությունների անհատականացված փաթեթ

17.11.2014

Ամերիաբանկն առաջարկում է բանկային ծառայությունների տրամադրման նոր և անհատականացված մոտեցում` «Ամերիա Պերսոնա» փաթեթ:

Դինամիկ արտոնությունների այս փաթեթի մշակման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ և վերլուծություններ` առանձնացնելով հաճախորդների բանկային կարիքները և առաջարկելով դրանց լավագույն լուծումը: «Ամերիա Պերսոնա» -ն նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք ակտիվորեն օգտվում են բանկային մի շարք ծառայություններից և իրենց ժամանակն էապես խնայելու անհրաժեշտություն ունեն: «Խելացի» ծառայությունների այս փաթեթը ներառում է բոլոր այն հիմնական բանկային ծառայությունները, որոնք անհրաժեշտ են վերոնշյալ խմբի հաճախորդներին և հնարավորություն է ընձեռում Ամերիաբանկի ծառայություններից օգտվելիս և գործարքներ իրականացնելիս ստանալ հատուկ սակագներ և պայմաններ, մասնավորապես.

արտոնյալ սակագին` վարկերի տրամադրման միջնորդավճարի համար,
անվճար VisaGold քարտ և 50% զեղչ` Visa Platinium քարտերի համար,
անվճար օնլայն բանկինգ,
20% զեղչ պահատուփերից օգտվելու համար:

Բացի հիմնական ծառայություններից, «Ամերիա Պերսոնա» դառնալով, հաճախորդի բոլոր խնդիրների լուծումը կկորդինացվի անհատական հաճախորդի մենեջերի կողմից: Ավելին, հաճախորդները հնարավորություն ունեն նախապես հանդիպում նշանակել իրենց սպասարկող հաճախորդի մենեջերի հետ` էապես խնայելով իրենց ժամանակը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x