ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2014 թ. առաջին կիսամյակում ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունն ավելացել է

14.11.2014

ՀՀ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի պակասուրդը 2014 թվականի առաջին կիսամյակում, ըստ ԿԲ տվյալների, աճել է 16.6%-ով և կազմել 646.7 մլն ԱՄՆ դոլար՝ պայմանավորված առևտրային հաշվեկշռի պակասուրդի աճով, ինչպես նաև զուտ եկամուտների նվազմամբ: 2014 թ. առաջին կիսամյակում ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը աճել է 0.5 տոկոսային կետով և նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ կազմել է 6.1%:

Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2014 թ. առաջին կիսամյակում արտաքին ապրանքաշրջանառությունն ավելացել է 1.2%-ով և կազմել 2723.0 մլն ԱՄՆ դոլար:

Համաձայն ԿԲ տվյալների՝ ապրանքների ներմուծումն ավելացել է 1.2%-ով և կազմել 1706.52 մլն ԱՄՆ դոլար, իսկ ծառայությունների ներմուծումը ՝ 39.7%-ով և կազմել 727.1 մլն ԱՄՆ դոլար: Ծառայությունների նման բարձր աճը պայմանավորված է վճարային հաշվեկշռում «Ճանապարհորդություն» հոդվածի հաշվարկի մեթոդաբանության վերանայմամբ:

Ներմուծման կառուցվածքում հիմնականում ավելացել են «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», «Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ», «Մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ» ապրանքախմբերի ծավալները:



Ապրանքների արտահանման դոլարային արժեքը նվազել է 0.3%-ով՝ կազմելով 760.7 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ծառայությունների արտահանումն ավելացել է 60.8%-ով և կազմել 689.4 մլն ԱՄՆ դոլար (վերոնշված մեթոդաբանության վերանայման հետևանքով):

Արտահանման կառուցվածքում հիմնականում ավելացել են «Պատրաստի սննդի արտադրանք», «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», «Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ» ապրանքախմբերի արտահանման ծավալները:



Չնայած արտահանման և ներմուծման ծավալների ոչ մեծ աճին՝ առևտրային հաշվեկշռի պակասուրդը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5%-ով և կազմել է ՀՆԱ-ի նկատմամբ 8.9%:

Ինչպես նախորդ տարիներին, 2014 թվականի առաջին կիսամյակում պահպանվել են ՀՀ արտաքին առևտրի խոշոր կենտրոնացումները ըստ առանձին երկրների: Մասնավորապես` հիմնական գործընկեր երկրներն են եղել Ռուսաստանի Դաշնությունը և ԵՏՄ երկրները: Համաձայն ԱՎԾ տվյալների՝ ՀՀ արտահանման կառուցվածքում 2.4 և 2.8 տոկոսային կետով նվազել են համապատասխանաբար ԱՊՀ անդամ երկրների և ԵՄ երկրների կշիռները՝ պայմանավորված այդ երկրներում տնտեսական աճի դանդաղմամբ, միևնույն ժամանակ 5.1 տոկոսային կետով ավելացել է այլ երկրների տեսակարար կշիռը: Մասնավորապես՝ ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքում 5.8 տոկոսային կետով ավելացել է Չինաստանի տեսակարար կշիռը, իսկ ծավալային առումով՝ արտահանվող ապրանքները 2014 թվականի առաջին կիսամյակում ավելացել են շուրջ 2.5 անգամ: Արտահանման կառուցվածքում մեծ մասնաբաժին ունի նաև Գերմանիան (առաջատարների կազմում զբաղեցրել է 2-րդ տեղը), ուր արտահանվող ապրանքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 99.6%-ով:

Արտահանման ապրանքախմբային կառուցվածքում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները` ավելացել է պատրաստի սննդի արտադրանքի և թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանից պատրաստված իրերի տեսակարար կշիռը, նվազել է հանքահումքային արտադրանքի և ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի տեսակարար կշիռը: Շարունակել է պահպանվել կենտրոնացվածության բարձր մակարդակը, ինչն էլ բարձրացնում է հանքագործական և սննդի ճյուղերի խոցելիությունը որևէ գործընկեր երկրի կամ համաշխարհային տնտեսության հնարավոր ցնցումներից:

Ներմուծման կառուցվածքում հիմնական գործընկեր երկրներն են Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Գերմանիան և Թուրքիան: Ներմուծման կառուցվածքում 1.2 և 0.3 տոկոսային կետով նվազել են ԱՊՀ և ԵՏՄ երկրների տեսակարար կշիռները և 1.5 տոկոսային կետով ավելացել են այլ երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի և Չինաստանի տեսակարար կշիռները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x