ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Forbes.Ինչո՞ւ են բանկերը շրջանցում փոքր բիզնեսի ֆինանսավորումը

14.11.2014

Անցած շաբաթ հրապարակվեց 2013 թվականի երկրորդ եռամսյակի «Մասնավոր կապիտալի հասանելության ինդեքսը» (Private Capital Access Index): Ըստ զեկույցի՝ փոքր ձեռնարկությունների սեփականատերերը ֆինանսավորում գտնում են ոչ այնտեղ, որտեղ փնտրում են: Ու չնայած, զարմանք չեն հարուցում այն կառույցները, որտեղ փոքր բիզնեսը ֆինանսավորում է փնտրում. ֆինանսավորում տրամադրող կառույցները իսկապես զարմանք են առաջացնում։

Որտե՞ղ են ֆինանսավորում փնտրում փոքր բիզնեսի սեփականատերերը։  

    59 տոկոսը փնտրում է բանկում,
    57.2 տոկոսը դիմում է ընկերությանը տրամադրված վարկային քարտերին,
    49.9 տոկոս դիմում է անձնական վարկային քարտերին,
    48.4 տոկոսը փորձում է սպառողական վարկ ստանալ,
    44.2 տոկոսը դիմում է ընկերների և ընտանիքի օգնությանը:

Եվ զարմանալի չէ, որ փոքր ձեռնարկությունների սեփականատերերի մեծ մասը դեռևս մտածում են, որ բանկն առաջին կառույցն է, ուր պետք է դիմել վարկ փնտրելիս: Հարցման մասնակիցների 63 տոկոսը պատասխանել է, որ կարծում է` բանկը ֆինանսավորում գտնելու ամենահավանական վայրն է: Սակայն, մի քանի մերժումը բավական է, որ ձեռներեցները սկսեն դիմել ֆինանսավորման այնպիսի աղբյուրների, ինչպիսիք են՝ վարկային քարտերը, սպառողական վարկերը կամ ուղղակի դադարեն ֆինանսավորում փնտրել:

Որտե՞ղ են ֆինանսավորում ստանում փոքր բիզնեսի սեփականատերերը։

    71 տոկոսը հաջողության է հասնում ֆինանսավորում որոնելով ընկերների և ընտանիքի շրջանում,
    58 տոկոսը՝ անձնական վարկային քարտերի միջոցով,
    57 տոկոսը՝ սպառողական վարկի միջոցով,
    54 տոկոսը՝ ընկերությանը տրամադրված վարկային գծերի միջոցով,
    27 տոկոսը՝ բանկում:

Պարզ է, որ բանկերի մեծ մասը խոշոր եկամուտներ ունենալու հույսով ձգտում են դեպի մեծ ընկերություններ՝ փոքր գործարարներին ցուրտ եղանակին փողոցում թողնելով։ Միաժամանակ, փոքր բիզնեսի սեփականատերերի մեծ մասը՝ 63 տոկոս, շարունակաբար հույսը դնում են մի համակարգի վրա, որը իրենց վրա ուշադրություն չի էլ դարձնում: Այսպիսով, «Մասնավոր կապիտալի հասանելության ինդեքսը» վեր է հանում այն անհամապատասխանությունը, որ առկա է փոքր բիզնեսի սեփականատերերի սպասումների և բանկային համակարգի առաջարկների միջև և ներկայացնում է փոքր ձեռնարկատիրության վարկավորման ոլորտի իրական պատկերը։

Մենք կարծում ենք, որ ելքը այլընտրանքային ֆինանսավորումն է, որը, բնականաբար ավելի թանկ է, քան բանկերի կողմից տրամադրվող ավանդական վարկերը: Անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլընտրանքային ֆինանսավորման գներն ընկնում են, ոչ բանկային ֆինանսավորումը դեռևս ավելի թանկ է նստում: Ու չնայած այս հանգամանքին` փոքր բիզնեսի սեփականատերերի մեծ մասը, ընտրություն ունենալու դեպքում, նախընտրում են թանկ ֆինանսավորումն ընդհանրապես  ֆինանսավորում չունենալուց: Մենք էլ, միանշանակ, այդպես կվարվեինք, եթե նրանց տեղը լինեինք: Բացի այդ, այլընտրանքային ֆինանսավորումը ճիշտ և զգույշ կերպով օգտագործելու պարագայում, այն կարող է կարճաժամկետ ներդրումների համար արժեքավոր գործիք դառնալ, որը կարագացնի ընկերության աճի տեմպը և կօժանդակի սեփականատիրոջը՝ ֆինանսական միջոցների սղության պարագայում:

Իդեալական կլիներ, եթե կապիտալը հեշտ հասանելի լիներ բանկերի միջոցով, բայց ներկա պահին այլընտրանքային ֆինանսավորումն է ծածկում այդ բացը, և բանկային համակարգը կորցնում է փոքր բիզների իր մասնաբաժինը, ինչը հետագայում կարող է նշանակալի հետևանքներ ունենալ թե՛ վարկառուների, թե՛ բանկերի համար: Շարունակությունը սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x