ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Դրամանիշերի փորձաքննության արդիական խնդիրները, դրամանիշերի իսկության որոշման մեթոդները և դրամանենգության դեմ պայքար»

14.11.2014

ՀՀ կենտրոնական բանկիկողմից հոկտեմբերի 27-30-ը կազմակերպվել է «Դրամանիշերի փորձաքննության արդիական խնդիրները, դրամանիշերի իսկության որոշման մեթոդները և դրամանենգության դեմ պայքար» թեմայով վերապատրաստում Ծաղկաձոր քաղաքում:
Վերապատրաստմանը մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելոռուսի կենտրոնական բանկերի, ինչպես նաև «De La Rue» (Մեծ Բրիտանիա), «Currency Research» (ԱՄՆ) և «Filter:Max» (Հունգարիա) ընկերությունների ներկայացուցիչները:
Վերապատրաստման ընթացքում ներկայացվել է ՀՀ կենտրոնական բանկի առաջատար փորձը դրամանիշերի փորձաքննության ոլորտում, մասնավորապես.
·         Դրամանիշերի փորձաքննության իրականացումը, ինչպես իրավաբանական և ֆիզիկական անձանց, այնպես էլ նախաքննություն և հետաքննություն իրականացնող մարմինների որոշումներով
·         Դատահետքաբանական, դատափաստաթղթաբանական և դատանյութագիտական հետազոտությունների կիրառումը դրամանիշերի փորձաքննության ընթացքում
·         Նոր տեղեկատվական համակարգի կիրառման առավելությունները
·         Հնագիտական (նումիզմատիկ) արժեքների փորձաքննության իրականացումը ՀՀ կենտրոնական բանկում
·         Դրամանիշերի փորձաքննության բաժնի տեխնիկական հագեցվածությունը նորագույն սարքավորումներով
·         ՀՀ կենտրոնական բանկի Դրամանիշերի փորձաքննության բաժնի կողմից իրականացվող աշխատանքների համապատասխանեցումը միջազգային ստանդարտների պահանջներին:
          Վերապատրաստման ընթացում օտարերկրյա կազմակերպությունների առաջատար մասնագետները ներկայացրել են դրամանիշերի փորձաքննության և դրամանենգության դեմ պայքարի ոլորտում իրենց երկրների փորձը:
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x