ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ս.Վարդանյան՝. «Իմ ամենաերջանիկ օրը այն օրն է, երբ բանկ մտավ առաջին հաճախորդը»

13.11.2014

Սամվել Վարդանյան՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ “Արթիկ” մասնաճյուղի կառավարիչ. «Իմ ամենաերջանիկ օրը այն օրն է, երբ բանկ մտավ առաջին հաճախորդը»
Ինչու՞ «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ղեկավարությունը որոշվեց բացել մասնաճյուղ  հենց Արթիկում:  

- «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխարհագրական ընդլայնումը պայմանավորված է մանրածախ շուկայում սեփական դիրքերը ամրապնդելու ցանկությամբ: Մասնավորապես` մեր մասնաճյուղի դեպքում հիմնական պատճառ է հանդիսացել մեծ պահանջարկ ունեցող արագ դրամական փոխանցումների ծառայությունը՝ պայմանավորված բնակչության սեզոնային արտագնա աշխատանքների մեկնելու հետ:

«Արթիկ» մասնաճյուղը բացվել է 2006թ-ին: Հատկապես դժվար էին առաջին երկու տարիները, երբ կազմավորվում էր մեր հաճախորդների բազան: Այսօրվա դրությամբ  «Արթիկ» մասնաճյուղի հաճախորդների թիվը կազմում է 44 իրավաբանական անձ, ավելի քան 60 անհատ ձեռնարկատեր և 5000 ֆիզիկական անձ: Մեր հաճախորդներին առաջարկվում է բանկային ծառայությունների ամբողջական տեսականի՝ կոմունալ վճարումների սպասարկում, միջազգային դրամական փոխանցումներ, տարբեր վարկային պրոդուկտներ: Մասնաճյուղի հաճախորդներից է տարածաշրջանի խոշորագույն, երբեմնի միութենական նշանակություն ունեցող՝ «ԱՐԹԻԿԻ ՍՏԵԿԼՈՄԱՇ» գործարանը, «Նայտեքս» ԲԲԸ-ն, ինչպես նաև Արթիկի պետական ու վարչական հաստատությունները՝ քաղաքապետարանը, հարկային տեսչությունը, սանէպիդկայանը: Միաժամանակ մեր առջև դրված են կորպորատիվ հաճախորդ կազմակերպությունների աշխատակիցների համար մատչելի և որակյալ ծառայությունների մատուցման խնդիրը:



Վերջերս դուք էլ,  ինչպես  և «Գյումրի» մասնաճյուղը, տեղափոխվեցիք նոր բարեկարգ շենք Արթիկ ի հենց կենտրոնում: Արդյո՞ք զգացվում էտարբերությունը:

Իհարկե զգալի տարբերություն կա նախկինի հետ. ներկայիս տարածքը ավելի ընդարձակ է և հնարավորություն է տալիս ավելի մեծ թվով հաճախորդներ սպասարկել: Մեր եռահարկ շենքի գտնվելու վայրը նույնպես նպաստավոր է՝ այն գտնվում է Արթիկի կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի հետ մեկ հարկի տակ:

Ու՞մ է վարկավորում «Արթիկ» մասնաճյուղը:

Դրանք հիմնականում ֆիզիկական անձինք ու ՓՄ ձեռնարկություններն են: Այսօր գոյություն ունի շատ մեծ մրցակցություն բանկերի միջև, ինչի պատճառով ստիպված ենք պայքարել յուրաքանչյուր հաճախորդի համար. այցելում ենք տարբեր  ձեռնարկություններ և ներկայացնում մեր առավելությունները, առաջարկում ճկուն սակագներ և արտոնյալ պայմաններ: Մասնաճյուղում աշխատում է 12 մարդ:

Ի՞նչ ծրագրեր ունեք 2014 թվականի համար:

Առաջին հերթին, մեր առջև դրված է եկամտի պլանի կատարման խնդիրը: Ինչ վերաբերվում է վարկավորման ծրագրերին, նշեմ, որ մինչև տարեվերջ մենք պետք է ավելացնենք ՓՄՁ վարկավորման ծավալները 25%, իսկ ֆիզիկական անձանցը` 20%-ով:

Կպատմե՞ք Ձեր մասին:

Արմատներով արթիկցի եմ երկրորդ սերնդում, ծնվել եմ այստեղ 1957 թվականին: Դպրոցն ավարտելուց հետո ծառայության եմ անցել բանակում, այնուհետ ընդունվել Խաբարովսկի ժողտնտեսության ինստիտուտ: Այդ ժամանակ հյուրընկալվում էի Խաբարովսկում, քաղաքն ինձ դուր եկավ, մարդիկ նույնպես, հեռավոր Արևելքում մարդիկ ավելի պարզամիտ և սրտաբաց են, մի խոսքով` մնացի այնտեղ սովորելու:

Ինստտուտն ավարտեցի «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ, երեք տարի աշխատեցի Խաբարովսկի շրջանային առևտրի վարչությունում: Հայրենիք վերադառնալուն պես անցա աշխատանքի ֆինբաժնում, այնուհետև` Արթիկի հարկային տեսչությունում որպես բաժնի պետ, իսկ հետագայոմ որպես ողջ տարածաշրջանի հարկային տեսչության պետ: 2006թ-ից աշխատում եմ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում:

Կարո՞ղ եք մտաբերել որևէ հուշագրավ զավեշտալի դեպք Ձեր պրակտիկայում:

Միշտ հիշում եմ իմ առաջին աշխատանքային օրը Առէկսիմբանկում: Օգոստոսի 24-ն էր, մեր մասնաճյուղը գտնվում էր ուրիշ շենքում, մեկ այլ խոշոր բանկի մասնաճյուղի հարևանությամբ և բնականաբար հաճախորդները գնում էին այնտեղ՝ շրջանցելով մեզ:

Մեկ-երկու օր ոչ ոք չմտավ մասնաճյուղ և երրորդ օրը ես  սկսեցի մտածել, թե ինչպես որսալ հաճախորդներին: Քանի որ մեր քաղաքը փոքր է ու բոլորը միմյանց ճանաչում են, ես պարզապես կանգնեցի մուտքի մոտ.  հետևում էի այցելուներին՝ թե ով է մտնում հարևան բանկ: Ստացվեց ինչպես հայտնի ռուսական «Հաջողության ջենտլմենները» ֆիլմում. «Ընկեր, այդտեղ մի գնա, այստեղ արի...»: Բայց հետագայում իմ մարտավարությունը աշխատեց: Իմ ամենաերջանիկ օրը այն օրն է, երբ բանկ մտավ առաջին հաճախորդը»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x