ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Հայոց աշխարհ». Նոր լարվածություն արժութային շուկայում

13.11.2014

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայաստանի արժութային շուկայում վերջին օրերին նկատվում է նոր լարվածություն, որը խորանալու դեպքում կարող է լուրջ գլխացավանք պատճառել Կենտրոնական բանկին։ Շուկայի մասնակիցները խուսափում են դոլար վաճառելուց, որի հետեւանքով կրճատվել է տարադրամի առաջարկը։ Այն բավարարելու համար ԿԲ-ն ստիպված է բացել արտաքին պահուստները։

Դոլարի առաջարկի կրճատման հետեւանքով ամերիկյան արժույթը հասցրել է որոշ չափով թանկանալ։ Թեպետ այդ գործընթացը բավականաչափ հանդարտ է տեղի ունենում։ Ի տարբերություն ռուսական շուկայի, Հայաստանում կտրուկ տատանումների մասին առայժմ խոսք լինել չի կարող։ Չնայած նրան, որ ձեւավորված հարաբերական կայունությունը բավական փխրուն է։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Կենտրոնական բանկը կտրուկ մեծացրել է մասնակցությունը արժութային շուկայում։ Դա նպատակ ունի հնարավորինս նվազեցնել ի հայտ եկած սպասումները։ Վերջին օրերին ԿԲ-ն ըստ էության իր վրա է վերցրել շուկայի տարադրամային բացը լրացնելու պարտավորությունը։
Տեւական դադարից հետո, անցած շաբաթվա ընթացքում բորսայում իրականացված դոլարային ներարկումների ծավալը կազմեց 11,6 միլիոն։ Արդեն անցած օրը ԿԲ-ն ստիպված եղավ վերջին ամիսների համար աննախադեպ մեծ գումարի ինտերվենցիա իրականացնել։ Բորսայական օրվա ընթացքում վաճառվեց 16,5 մլն դոլար։ Կասկած չկա, որ դրա գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, բաժին է ընկել Կենտրոնական բանկին։
Այս սեզոնի համար սա անսովոր վիճակ է։ Տարեվերջին արժութային շուկայում հիմնականում նկատվում է հակառակ երեւույթը՝ մեծանում է դոլարի առաջարկը, ինչը հնարավորություն է տալիս Կենտրոնական բանկին ինչ-որ չափով նույնիսկ վերականգնել տարվա ընթացքում կորցրած տարադրամի քանակը։ Այս տարի վիճակը բոլորովին այլ է։

Չնայած մեծածավալ ներարկմանը, այնուհանդերձ դա որեւէ ազդեցություն չթողեց դոլարի գնի վրա։ Ինչպես գործարքների սկզբում, այնպես էլ վերջում ամերիկյան արժույթի փոխարժեքը մնաց անփոփոխ։ Բոլոր գործարքները կատարվեցին 415 դրամով։ Բորսայական առեւտրի վերջում դոլարի պահանջարկը նվազեց ընդամենը 0,25 դրամով, թեեւ առաջարկը այդպես էլ չիջավ 415-ից։

Արժութային շուկայում ի հայտ եկած այս իրավիճակը, ըստ ամենայնի, արտաքին հատվածից եւ առաջին հերթին ռուսական արժութային շուկայից թելադրված սպասումների հետեւանք է։ Պատահական չէ, որ երեւույթը սկսեց խորանալ հատկապես այն բանից հետո, երբ վերջին օրերին ռուբլին կտրուկ արժեզրկվեց։ Կարճ ժամանակ անց երկու երկրները հայտնվելու են նույն տնտեսական տարածքում, որտեղ փոխարժեքների տատանումները որոշակի ընդհանրություններ են ունենալու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x