ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» աշխատակիցների օգնությունը են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին

13.11.2014

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է «Արմենիա տուրիստական» ամսագրի հետ համատեղ կազմակերպված` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար օգնություն հավաքելու ակցիային:

«Բանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության անապահով խավերին, և առաջին հերթին` երեխաներին», - հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան: «Մեր բանկի աշխատակիցները անմիջապես արձագանքեցին ամսագրի` սահմանամերձ գյուղերի բնակիչներին անհրաժեշտ իրերով ապահովելու կոչին: Ընդամենը երկու օրում հավաքեցինք մի քանի պարկ տաք հագուստ, կոշիկ, խաղալիք և մանկական սնունդ: Համոզված եմ` նմանատիպ ակցիաները լավ օրինակ կծառայեն նաև Հայաստանի այլ գործարարների համար»:

Ինչպես հայտնեց «Արմենիա տուրիստական» ամսագրի խմբագիր և լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, ամսագրի աշխատակիցները փորձում են ամեն ինչ հնարավորինս օգնելու Ադրբեջանին կից սահմանամերձ գյուղերի բնակիչներին,  որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: «Հայաստանի սահմանամերձ գյուղերը, որոնք առաջինն են իրենց վրա կրել ղարաբաղյան պատերազմի հարվածները, կարելի է համարել առանձնացված և աշխարհից կտրված փոքր պետություններ, որոնք ապրում են իրենց կանոններով և ավանդույթներով: Շուրջ քսան տարի նրանք պայքարում են գոյատևելու համար` ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության ժամանակ: Երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին մեր կոչին և ապացուցեցին, որ մեր երկրում «ուրիշի» դժբախտություն գոյություն չունի»,- եզրափակեց Ելենա Շուվաևա-Պետրոսյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x