ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ մակրոտնտեսական զարգացումները

12.11.2014

Թույլ ներդրումային միջավայրը և անբարենպաստ եղանակային պայմանները, ինչպես նաև հիմնական գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության դանդաղման միտումները բացասական ազդեցություն են ունեցել ՀՀ տնտեսության վրա: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքով բացասական զարգացումները կարող են հանգեցնել ՀՀ տնտեսական աճի տեմպերի հետագա դանդաղմանը:

Վերոնշյալ ռիսկերի բացասական ազդեցությունը մեղմվել է թույլ ընդլայնողական հարկաբյուջետային և ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունների իրականացման միջոցով:

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2014 թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական աճը կազմել է տ/տ 2.6%: Տնտեսական աճին հիմնականում նպաստել է ծառայությունների ոլորտը, իսկ արդյունաբերության ճյուղի անկումը բացասական ազդեցություն է ունեցել ընդհանուր տնտեսական աճի վրա:

2014 թ. առաջին կիսամյակում, ըստ ԱՎԾ-ի, արդյունաբերության ճյուղում գրանցվել է ավելացված արժեքի տ/տ 0.8% անկում, ինչը հանքարդյունաբերության ճյուղի ավելացված արժեքի և էլեկտրաէներգիայի արտադրության նվազման արդյունք է:

Հանքարդյունաբերության ճյուղի նվազումը պայմանավորված է համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների նվազմամբ: Միևնույն ժամանակ, աճել են վերամշակող արդյուն շաբերության և ջրամատակարարման արտադրության ծավալները:

Գյուղատնտեսության ավելացված արժեքի աճը 1.9% է (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.0 տոկոսային կետով), ինչը հիմնականում պայմանավորված է ոչ բարենպաստ եղանակային պայմանների հետևանքով ծիրանի և մյուս կորիզավոր պտղատեսակների բերքի վնասմամբ:

Շինարարության ճյուղում արձանագրվել է ավելացված արժեքի 0.7% աճ, ինչին հիմնականում նպաստել է կազմակերպությունների, միջազգային վարկերի, պետական բյուջեի և համայնքների միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալների աճը: Միևնույն ժամանակ, նվազել են բնակչության և մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալները:

Ծառայությունների ոլորտի ավելացված արժեքի աճը կազմել է տ/տ 4.1%, ինչն ապահովվել է մատուցված ծառայությունների և առևտրի ոլորտի, մասնավորապես՝ մանրածախ և մեծածախ առևտրի շրջանառության ծավալների աճի հաշվին:



Եթե դիտարկենք ՀՆԱ ծախսային բաղադրիչների մասով, մասնավոր սպառումը 2014 թ. առաջին կիսամյակում աճել է 1.4%-ով: Աճի դանդաղ տեմպը հիմնականում պայմանավորված է ՌԴ կողմից իրականացվող փոխանցումների ծավալի աճի տեմպի նվազմամբ, ինչպես նաև ներքին տնտեսական ակտիվության ու պետական ծախսումների՝ սպասվածի համեմատ ավելի ցածր մակարդակներով: Պետական սպառումը նվազել է 2.0%-ով:



Տնտեսությունում ներդրումային ակտիվությունը սպասվածից թույլ է եղել` պայմանավորված շինարարության ոլորտում թողարկման ծավալների և ընդհանուր գործարար ակտիվության ցածր մակարդակի պահպանմամբ: Դիտարկվող ժամանակաշրջանում մասնավոր ներդրումների աճը կազմել է տ/տ 2.2%: Պետական ներդրումները նվազել են տ/տ 15.6%-ով:

2014 թվականի առաջին կիսամյակում տնտեսությանը տրամադրված վարկային ներդրումները տարեվերջի համեմատ աճել են 4.5%-ով: Վարկային պորտֆելի աճ գրանցվել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Առավել բարձր տեմպերով աճել են հանրային սննդի ու սպասարկման այլ ոլորտների և գյուղատնտեսության վարկավորման ծավալները՝ համապատասխանաբար 15.4%-ով և 11.4%-ով: Վարկային ներդրումների աճին զուգընթաց, «չաշխատող» վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում ավելացել է 1.3 տոկոսային կետով և կազմել 5.6%:

«Չաշխատող» վարկերի տեսակարար կշիռը համեմատաբար բարձր է եղել շինարարության, հանրային սննդի և արդյունաբերության ճյուղերում՝ համապատասխանաբար 10.4%, 7.9% և 5.8%:



ՀՀ ԿԲ կողմից անցկացվող հարցումների համաձայն` 2014 թվականի երկրորդ եռամսյակի գործարար միջավայրի ցուցանիշը աճել է 1.9 տոկոսային կետով և կազմել է 57.1, ինչը բարձր է կայունության միջակայքից և վկայում է գործարար միջավայրի նկատմամբ գործարարների լավատեսական տրամադրվածության մասին:

Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների՝ 2014 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը կազմել է 3,850.5 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ արտաքին պետական պարտքի ծավալը 31.12.2013 թ. համեմատ նվազել է 0.8%-ով և կազմել ՀՆԱ-ի նկատմամբ 36.2%: ՀՀ արտաքին պետական վարկերի 81.9%-ը միջազգային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներն են, 17.6%-ը` օտարերկրյա պետություններից ստացված վարկերը, իսկ մնացած 0.5%-ը` առևտրային բանկերից ստացված վարկերը: Ընդ որում, վարկերի կառուցվածքում շարունակել է նվազել լողացող տոկոսադրույքով վարկերի տեսակարար կշիռը՝ կիսամյակի վերջին կազմելով 20.0%:

2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ արտաքին պարտքը բնութագրող որակական ցուցանիշները հիմնականում բարելավվել են, և այդ որակական ցուցանիշների համաձայն՝ ՀՀ-ն շարունակում է բնութագրվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:

ՀՀ պետական բյուջեի փաստացի ցուցանիշները կիսամյակի ընթացքում ունեցել են ծրագրվածի համեմատ ավելի քիչ ընդլայնողական բնույթ:

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2014 թ. առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտներն աճել են տ/տ 5.4%-ով` ապահովելով պետական բյուջեի եռամսյակային համամասնությունների նկատմամբ եկամուտների գրեթե ամբողջական կատարում: Նման աճը պայմանավորվել է հարկային եկամուտների կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող «Ավելացված արժեքի հարկ» և «Եկամտային հարկ» ենթահոդվածների` համապատասխանաբար 7.2% և 24.0% աճով: Թեև ծախսերի մասով արձանագրված աճն առավել զգալի է` 8.97%, սակայն ծախսերի ծավալը ծրագրի համեմատ թերակատարվել է:

Այսպիսով, պետական ծախսերի՝ ծրագրվածից ցածր կատարողականի արդյունքում 2014 թվականի առաջին կիսամյակում ձևավորվել է բյուջեի 10,9 մլրդ դրամ հավելուրդ՝ կիսամյակի համար ճշտված ծրագրով նախատեսված 52,5 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն: 2014 թ. առաջին կիսամյակի հավելուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 0.64%:



Հաշվի առնելով կիսամյակի ընթացքում պարենային որոշ ապրանքների գների զգալի նվազումը, ինչպես նաև 2013 թվականի հուլիսին էներգակիրների սակագների աճի ազդեցության չեզոքացումը` 2014 թվականի առաջին կիսամյակում ձևավորվել է ցածր գնաճային միջավայր, իսկ հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%` հատելով գնաճի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանագիծը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x