ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«The New York Times». ՀՀ-ն հաջող կապիտալիստական տնտեսություն ունի

12.11.2014

Բեռլինյան պատի փլուզումից քսանհինգ տարի անց ամենամեծ անակնկալն այն է, թե որքան վատ է առաջընթաց ապրել նախկին կոմունիստական երկրների մեծ մասը: Այն ժամանակ սպասվում էր, որ այդ երկրների մեծ մասը դուրս կգա բռնապետությունից եւ կմիանա բարգավաճող երկրների եվրոպական ակումբին: Մեզանից շատերը չէին գնահատում անվստահության ուժը եւ այն, թե որքան շատ ժամանակ է հարկավոր՝ դրա հետեւանքով առաջացած հոգեւոր վերքերը բուժելու համար, նշում է Դևիդ Բրուքսը «The New York Times»-ի պարբերականում:

Նյու Յորքի Քաղաքային համալսարանից տնտեսագետ Բրանկո Միլանովիչը դա գնահատել է վերջերս իր բլոգում հրապարակված «Գլոբալ անհավասարություն» էսսեում: Նա ուսումնասիրել է հետկոմունիստական երկրների աճի տեմպերը եւ նրանց բաժանել չորս խմբի: Ամենացածր խմբում ամենից թույլ երկրներն են, որոնք չեն վերականգնել նույնիսկ իրական եկամուտների մակարդակը, որ ունեցել են 1990 թվականին, եթե դատենք բնակչության մեկ շնչին բաժին ընկնող իրական ՀՆԱ-ով: Այդ անհաջողակների խմբում են Ուկրաինան, Վրաստանը, Բոսնիան, Սերբիան եւ այլ երկրներ. հետկոմունիստական աշխարհի շուրջ 20%-ը:

Հաջորդ խումբը ներառում է երկրներ, որոնք չափավոր անհաջողակ են՝ տարեկան բնակչության մեկ շնչին բաժին հասնող 1.7%-ից ցածր տնտեսական աճով: Դրանք այնպիսի երկրներ են, ինչպիսիք են Ռուսաստանն ու Հունգարիան, որոնք շարունակում են կայուն կերպով հետ մնալ Արեւմուտքից: Նրանք բնակչության թվով հետկոմունիստական աշխարհի շուրջ 40%-ն են կազմում:

Երրորդ խմբում ընդգրկված են 1.7 եւ 1.9%-ի միջեւ աճի տեմպեր ունեցող պետությունները: Այդպիսի երկրներից են Չեխիան եւ Սլովենիան, որոնք կայուն են կապիտալիստական աշխարհում:

Եվ վերջապես, կան հաջողակ երկրներ, որոնք առաջ են անցնում: Այդ խմբում են Լեհաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը: Սակայն Միլանովիչը նշում է, որ այդ երկրներից շատերն աճում են պարզապես այն պատճառով, որ նավթ կամ արդյունահանվող որեւէ այլ արժեքավոր բան ունեն:

Կապիտալիստական հաջող տնտեսության միայն հինգ պետություններ կան. Ալբանիա, Լեհաստան, Բելառուս, Հայաստան եւ Էստոնիա: Այլ կերպ ասած՝ հետկոմունիստական բնակչության միայն 10%-ն է բնակվում երկրներում, որոնք հաջողությամբ են իրականացրել անցումը դեպի կապիտալիզմ: Մանրամասները սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x