ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-ի Visa քարտապանները կարող են կատարել քարտից քարտ 3 անվճար փոխանցում

12.11.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները մինչև 2015թ. փետրվարի 28 կարող են կատարել 3 անվճար փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa ցանկացած քարտից տեղական կամ արտասահմանյան ցանկացած բանկի Visa քարտին բանկի 150 բանկոմատների միջոցով: Փոխանցումներն իրականցվում են շուրջօրյա, իսկ գումարը հասցեատիրոջ համար հասանելի է դառնում հաշված վայրկյաններ անց: Դա նշանակում է, որ հաճախորդը կարող է չսահմանափակվել բանկի աշխատանքային: Նա կարող է կատարել փոխանցումներ բանկի ոչ աշխատանքային օրերին ու ժամերին բանկոմատային ցանցի միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտից փոխանցումներ կարելի է կատարել 3 ուղղություններով.

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերին
տեղական բանկերի Visa քարտերին
ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկերի կողմից թողարկված Visa քարտերին ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով[1].
Փոխանցում կատարելու գործընթացը բավականին հասարակ է, իսկ ակցիայի ընթացքում կատարված առաջին 3 փոխանցումների համար ուղարկողի Visa քարտից պահված միջնորդավճարը բանկը կվերադարձնի ակցիայի ավարտից հետո: Իսկ փոխանցման ստանդարտ միջնորդավճարը (ակցիայի գործելու ժամանակահատվածում) կազմում է 0.2%-1.5%` կախված քարտի տեսակից: Փոխանցումներ կարելի է կատարել նաև Հայաստանի այլ, ԱՊՀ և Վրաստանի բանկերի քարտերից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին:

Քարտից քարտ փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է.

Բանկոմատի մենյուից ընտրել ստորև նշված տարբերակներից որևէ մեկը`
 
   - «Transfers to CIS and banks of RA» («Փոխանցում ՀՀ և ԱՊՀ բանկեր»)
   - «Transfers to VTB cards» («Փոխանցում ՎՏԲ քարտերին»),
մուտքագրել գումարը ստացող քարտապանի քարտի համարը,
ընտրել արժույթը,
մուտքագրել փոխանցվող գումարը,
հաստատել գործարքը:
Բանկոմատի միջոցով քարտից քարտ փոխանցումներ ծառայության մանրամասն պայմանները ներկայացված են բանկի www.vtb.am կայքում`«Վճարային քարտեր» բաժնում:


[1] Տեղական բանկերի Visa քարտերին կատարած փոխանցումները հասանելի են միայն ՀՀ դրամով


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x