ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ում օտարերկրյա արժույթով ավանդները աճել են 0,5 տրլն դրամով

11.11.2014

Պաշտոնական տվյալներով, սեպտեմբեր ամսվա դրությամբ բնակչության ավանդների ընդհանուր գումարը տարեկան կտրվածքով ավելացել է 119 մլրդ դրամով, կամ 16,2%-ով: Ընդ որում օտարերկրյա արժույթով ավանդները աճել են 63,4 մլրդ դրամի համարժեքով կամ 12,6%-ով:

Բնականաբար «բնակչության ավանդներ» հասկացությունը համատարած աղքատության պայմաններում զուտ պայմանական բնույթ է կրում: Սակայն, այդուհանդերձ մեկ տնային տնտեսությանը բաժին ընկնող ավանդի ցուցանիշը միջինում հավասար է 1093 հազար դրամ (այսինքն 1 մլնից ավելի), որից 724 հազար դրամը օտարերկրյա արժույթով է, հիմնականում դոլարով:

Սեպտեմբեր ամսվա դրությամբ 2004-2014թթ. Ընթացքում «բնակչության» դրամային ավանդները ավելացել են մոտ 30 անգամ, իսկ օտարեկրյա արժույթով ավանդները՝ «ընդամենը» 8 անգամ: Դրա հետեւանքով վերջինիս մասնաբաժինը կրճատվել է 21,4 տոկոսային կետով՝ հաշվետու ամսում կազմելով 66,2%:

Սակայն բացարձակ հավելաճով ակնհայտ առավելությունը օտարերկրյա արժույթինն է. ուսումնասիրվող ժամանակահատվածում  մոտ 497 մլրդ դրամը՝ (այսինքն հաղթահարվել է 1 մլրդ դոլարի նշագիծը) ընդդեմ 279 մլրդ դրամ ազգային արժույթի: Այսպիսով «դոլարային» ավանդները մեր երկրի համար աստղաբաշխական  թվով են աճել՝ մետ 0.5 տրլն դրամով:

Նկատենք, որ դոլարի փոխարժեքի եւ օտարերկրյա արժույթով ավանդների հավելաճի կոռելյացիայի գործակիցը բավականին բարձր մակարդակ ունի՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում ուղիղ 0,85: Սակայն դոլարի փոխարժեքից անկախ, այդ արժույթով ավանդները անշեղորեն աճում են:

2004-2008թթ. Հայաստանում դոլարի փոխարժեքը տառացիորեն խորտակվել է (փոխարժեքի 1,7 անգամ անկում), սակայն օտարերկրյա արժույթով բնակչության խնայողությունները աճել են ավելի քան 1,4 անգամ: «Դոլարային» խնայողությունների կտրուկ թռիչք է տեղի ունեցել 2009թ. (տարեկան կտրվածքով մոտ 2,2 անգամ) դրամի «լողացող փոխարժեքի» հարկադիր անցումից հետո: Ընդ որում, դրամով ավանդների մի մասը փոխանցվել է դոլարային խնայողություններին: Մանրամասները սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x