ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանում վերսկսվել է տրակտորների արտադրությունը

02.06.2012

2012 թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել են 33 հատ տրակտորներ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ նույն աղբյուրի` 2011 թ. Հայաստանում տրակտորներ չեն արտադրվել:

Նշենք, որ Հայաստանում տրակտորների արտադրությամբ զբաղվում է 1 ընկերություն` Վանաձորի «Չին-Վան» ՍՊԸ-ն, որն սկսել էր տրակտորներ արտադրել 2009 թ: Տրակտորներն ունեն 20-100 ձիաուժ, 8500-22000 դոլար արժողություն: Ընդ որում` բելառուսական մասերից հավաքված տրակտորներն ավելի թանկ են, թեեւ չինականի համեմատ էական որակական առավելություններ չունեն: Տրակտորների որոշ խմբաքանակ արտահանվել է նաեւ հարեւան Վրաստան:

Մինիտրակտորների արտադրության ծրագրեր ունի նաեւ «Արմավիրի հաստոցաշինական գործարան» ընկերությունը: Սակայն ընկերության տնօրենի օգնականը հստակ տեղեկություններ չկարողացավ հաղորդել այդ ծրագրերի մասին` ասելով, որ առայժմ մի փորձնական նմուշ են արտադրել: Իսկ թե երբ են սկսելու զանգվածային արտադրությունը` պարզ չէ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x