ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ ԿԲ-ն հայտարարում է մրցույթ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների համար

10.11.2014

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի
տնտեսագիտության ֆակուլտետի, Հայաստանի պետական
տնտեսագիտական համալսարանի և Արցախի պետական համալսարանի
տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին
 ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ
անվան կրթաթոշակ նշանակելու համար
 Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի III, IV կուրսերի և մագիստրատուրայի I և II
կուրսերի գերազանց առաջադիմությամբ (ուսումնառության առաջին տարվանից սկսած) ուսանողներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 21-ը Կենտրոնական
բանկի անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. դիմումի ձև (տեղադրված է Կենտրոնական բանկի կայքում` www.cba.am),
2. անձնագրի պատճեն,
3. մեկ գունավոր լուսանկար,
4. սոցիալական ապահովության քարտի պատճեն կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու
մասին տեղեկանք,
5. տեղեկանք բարձրագույն ուսումնական հաստատությունից բարձր առաջադիմության վերաբերյալ`
սկսած բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու պահից,
6. ստուգման գրքույկի պատճեն,
7. վերլուծական/հետազոտական նյութ (ոչ ավելի, քան տասը տպագիր էջ) հետևյալ ոլորտների

շրջանակում որևէ թեմայով.
- Մաթմեթոդները տնտեսագիտության մեջ,
- Մակրոտնտեսագիտություն և դրամավարկային քաղաքականություն,
- Միջազգային տնտեսագիտություն և միջազգային առևտուր,
- Ֆինանսական տնտեսագիտություն և կապիտալի շուկա,
- Ֆինանսական համակարգի կայունություն,
- Պետական ֆինանսներ,
- Աշխատուժի շուկա,
- Տնտեսական աճ և զարգացում անցումային տնտեսությունների համար:

Հանձնաժողովի կողմից լավագույն ճանաչված ուսանողներին 6 ամիս ժամկետով կհատկացվի
Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ (ամսական 50 000 դրամ)
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել
59-26-34 հեռախոսահամարով
Անձնակազմի կառավարման վարչություն


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x