ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հայտարարել է մրցույթ

07.11.2014

Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 5 ամյակին նվիրված ծրագրի շրջանակներում հայտարարում է «Լավագույն ուսանողական աշխատանք» մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի ուսանողները: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է գրեն ուսանողական աշխատանք «Ինչպե՞ս խթանել ֆինանսական միջնորդությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

Աշխատանքում պետք է արտացոլվեն հեղինակի մտորումները առաջադրված հիմնախնդրի և դրա լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ: Աշխատանքը պետք է լինի վերլուծական բնույթի և անդրադառնա նաև միջազգային փորձին: Ուսանողը պետք է հստակ ձևակերպի ֆինանսական միջնորդության ավելացմանն ուղղված քայլերը:

Աշխատանքը չպետք է նախկինում տպագրված լինի: Այն պետք է ներկայացվի unicode (syflean) տառատեսակով և 12 տառաչափով: Ծավալը պետք է լինի առավելագույնը 8 էջ: Այլ աղբյուրներից մեջբերումներ անելու դեպքում պարտադիր պետք է կատարվեն հղումներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքը և կարճ կենսագրություն՝ պարտադիր նշելով անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ, բուհ և ֆակուլտետ: Տվյալները հնարավոր է ներկայացնել mrcuyt@fsm.am էլեկտրոնային հասցեով, փոստով՝ ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու 15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ, հասեով կամ առձեռն՝ ներկայանալով վերոնշյալ հասցեով:

Աշխատանքները ընդունվում էն 01.11.2014-ից 25.12.2014 մինչև ժամը 17:00-ն:

Ներկայացված աշխատանքները կդիտարկվեն մրցութային հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված են լինելու Հաշտարարի գրասենյակի աշխատակիցներ, տնտեսագիտության և իրավագիտության ոլորտի հեղինակավոր մասնագետներ:

Երեք լավագույն աշխատանքների հեղինակներին կտրամադրվի կրթաթոշակ:

Բոլոր այն աշխատանքները, որոնցում կհայտնաբերվեն գրագողության նշաններ, չեն դիտարկվի մրցութային հանձնաժողովի կողմից:

Մանրամասները՝ այստեղ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x