ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Առաջին եռամսյակի ընթացքում համաշխարհային առևտրի աճը կրճատվել է

06.11.2014

2013 թ. տարեվերջին տնտեսական ակտիվության բարձրացմանը զուգընթաց համաշխարհային առևտրի աճը 2014 թ. առաջին կեսին համաշխարհային առևտրի ծավալների հետագա ընդլայնման սպասումների ձևավորման նախադրյալներ էր ստեղծել: Սակայն առաջին եռամսյակի ընթացքում համաշխարհային առևտրի աճը կրճատվել է` պայմանավորված զարգացող երկրների աճի դանդաղմամբ: Համաձայն ԱՄՀ տվյալների` համաշխարհային առևտրի ծավալների տարեկան աճը 2014 թ. կազմելու է 4.0%, իսկ 2015 թ. կանխատեսվում է 5.3%:

2014 թ. առաջին կեսին արձանագրվել է հիմնական ապրանքատեսակների միջազգային գների աճ` պայմանավորված որոշ ապրանքատեսակների շուկաներին բնորոշ զարգացումներով:

Տարեսկզբից դրսևորվել է նավթի գնի աճի միտում: «Բրենթ» տեսակի նավթի կիսամյակային միջին գինը կազմել է 108.8 ԱՄՆ դոլար/բարել (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 0.9%-ով):

Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը՝ պայմանավորված Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի զարգացումներով, ստեղծում է էներգակիրների գների աճի ռիսկեր:

Տնտեսական և քաղաքական զարգացումներին համահունչ՝ 2014 թ. առաջին երկու եռամսյակներում արդյունաբերական մետաղների գները դրսևորել են տարբեր վարքագիծ: Պղնձի միջին կիսամյակային գինը կազմել է 6884 ԱՄՆ դոլար/տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 9.1%-ով: Մոլիբդենի միջին կիսամյակային գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 4.3%-ով:

Կարճաժամկետ հեռանկարում, այլ հավասար պայմաններում, արդյունաբերական մետաղների միջազգային գները կշարունակեն պայմանավորվել զարգացող երկրների տնտեսությունների զարգացման միտումներով և կտրուկ աճ չեն արձանագրի:

Կիսամյակի ընթացքում հացահատիկի միջազգային գների շարժը տատանողական է եղել. ամենաբարձր գինը գրանցվել է ապրիլին` 9,4 ԱՄՆ դոլար/բուշել: 2014 թ. առաջին կիսամյակում հացահատիկի միջին գինը կազմել է 8.4 ԱՄՆ դոլար/բուշել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2.8%-ով: Կարճաժամկետ հեռանկարում ցորենի միջազգային շուկայում սպասումները գների նվազման ուղղությամբ են, սակայն միջնաժամկետ հատվածում ակնկալվում է գների կայունացման միտում:

2014 թ. առաջին կիսամյակում ոսկու գնի վարքագիծը համեմատաբար կայուն է եղել` փոքր-ինչ աճի միտումով: Սակայն, զարգացած երկրների տնտեսությունների աճող ակտիվությունը ստիպել է ներդրողներին «դուրս գալ» ոսկու շուկայից և ներդնել ավելի բարձր եկամտաբերությամբ ակտիվներում:

2014 թ. ոսկու միջազգային կիսամյակային միջին գինը կազմել է 1291 ԱՄՆ դոլար` մեկ տրոյական ունցիայի դիմաց (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 15.3%-ով):

Կարճաժամկետ հեռանկարում համաշխարհային տնտեսության վերականգնման լավատեսական սպասումների ներքո ոսկու գների կտրուկ տատանումներ չեն ակնկալվում:






ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x