ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամփոփվել են «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրի արդյունքները

05.11.2014

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում ամփոփվել են հոկտեմբերի 1-31-ն անցկացված «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի արդյունքները:
ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ արդեն 2-րդ տարին հոկտեմբերը հայտարարվում է անձնական ֆինանսների կառավարման ամիս: Միամսյակի ընթացքում անցկացվող միջոցառումներով Կենտրոնական բանկը հանրությանը ներկայացրել է անձնական ֆինանսների կառավարումը կարեւորող տարբեր ֆինանսական գործիքներ եւ ծառայություններ:
Միամսյակի ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական շրջագայություն  ավտոբուսով Երեւանում, «Երազանքների ծառ» միջոցառում Երեւանի կենտրոնում, ինչպես նաեւ առաջին անգամ տեղի է ունեցել  «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» միջհամալսարանական ինտելեկտուալ խաղ-մրցույթը, ֆինանսական թեմաներով միջհամալսարանական բանավեճերի մրցաշար, սեմինարներ համալսարաններում եւ դպրոցներում, ֆինանսական արշավներ և ցուցահանդեսներ մարզերում:
Միամսյակի շրջանակում մեկնարկել էին նաեւ մի շարք մրցույթներ:
 Այսօր ամփոփվել են  ապահովագրության թեմայով տեսահոլովակների, «Երբ առաջին անգամ որոշեցի խնայել» թեմայով շարադրությունների, ձեռքով նկարած դրամների եւ աշխատանքային պրոցեսը նկարագրող պրոֆեսիոնալ լուսանկարների մրցույթների արդյունքները:
 Լավագույն լուսանկարների ու տեսահոլովակների հեղինակներն արժանացել են դրամական պարգեւների, շարադրության, ձեռքով նկարած դրամների մրցույթի հաղթողներին տրվել են տարբեր մրցանակներ, բանավեճերի մրցաշարի հաղթողները եւ լավագույն ֆինանսական երազանքների հեղինակները ստացել են հուշադրամներ:  
«Իմ ֆինանսների միամսյակը» կրելու է շարունակական բնույթ եւ նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի եւս:
 Այս տարի «Իմ Ֆինանսների միամսյակ»-ի իրականացվել է ՀՀ կենտրոնական բանկի,    Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Հայաստանի բանկերի միության, Վարկային կազմակերպությունների միության, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան-ի, KfW-Kreditanstalt fur Wiederaufbau-ի, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի, Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ի, Գիտակների հայկական ասոցիացիայի, ինչպես նաեւ ֆինանսական առանձին կառույցների համատեղ ջանքերով:
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x