ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը դրամական փոխանցումներ է իրականացնում նաև Intel Express համակարգով

05.11.2014

Յունիբանկը սկսել է համագործակցությունը Intel Express դրամական փոխանցումների միջազգային համակարգի հետ: Հաճախորդները կարող են Intel Express համակարգով դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ բանկի բոլոր 46 մասնաճյուղերում: Համակարգի լայն աշխարհագրությունը, մատչելի սակագները` սկսած 1.5% (կախված փոխանցման ուղղությունից), արագությունը և պարզությունը համահունչ են Յունիբանկի հաճախորդամետ քաղաքականությանը:

Intel Express համակարգով փոխանցումներ կատարվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով, առանց բանկային հաշվի բացման: Դրամական փոխանցումը կարելի է ստանալ 15 րոպեում, փոխանցում ստացողը ոչ մի վճարում չի կատարում: Համակարգի աշխարհագրությունն ընդգրկում է շուրջ 40 երկիր, այդ թվում` ԱՊՀ, եվրոպական երկրները և ԱՄՆ-ն:

Intel Express միջազգային համակարգը ստեղծվել է 2007թ.-ին: Այսօր համակարգը աշխարհի տարբեր երկրներում ընդգրկում է տասնյակ բանկեր, որոնք օգտագործում են նոր տեխնոլոգիաներ և ծրագրեր` ապահովելով դրամական փոխանցումների արագությունն ու անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Յունիբանկն իրականացնում է դրամական փոխանցումներ նաև Յունիստրիմ համակարգով: 2013թ.-ին Յունիբանկով կատարվել է 540 հազար դրամական փոխանցում: Բանկը հաճախորդներին ընձեռում է նաև առանց բանկ այցելելու Յունիստրիմ դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն: Այս ծառայության շնորհիվ դրամական միջոցները կարելի է փոխանցել VISA և ArCa քարտերի հաշվին հեռախոսազանգի միջոցով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x