ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արդշինինվեստ բանկը և ՍԱԶԲ-ն ստորագրեցին 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

05.11.2014

Սույն թվականի նոյեմբերի 4-ին, Արդշինինվեստբանկի և Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջև ստորագրվեց թվով երկրորդ վարկային պայմանագիրը, որով կողմերը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը կհատկացնեն 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի վարկային միջոցներ: Այսպիսով, ՍԱԶԲ-ի կողմից Բանկին տրամադրված ընդհանուր վարկերի գումարը կկազմի 18 մլն ԱՄՆ դոլար:

ՓՄՁ ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության զարգացման, արտահանման խթանման և աշխատատեղերի ստեղծման համար կարևոր բաղկացուցիչ:

«Սա Արդշինինվեստբանկի և ՍԱԶԲ-ի միջև երկրորդ համագործակցությունն է, ինչը խոսում է մեր կազմակերպությունների միջև ստեղծված փոխադարձ վստահության մասին: Սույն պայմանագրով ստացված միջոցները կուղղվեն Բանկի հիմնական թիրախային խմբի` փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը: Արդշինինվեստբանկը կշարունակի Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված իր ռազմավարությունը՝ տրամադրելով մրցունակ պայմաններով երկարաժամկետ վարկեր»,- ասաց Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

«ՓՄՁ ոլորտի զարգացումը, մասնավորապես տնտեսության իրական հատվածում, հանդիսանում է ՍԱԶԲ-ի և Կառավարության ռազմավարական առաջնահերթությունը: Ներկա տնտեսական իրավիճակում, երբ ֆինանսական միջոցների հասանելիությունը շարունակում է մնալ սահմանափակ, տրամադրվող վարկային միջոցները կբարձրացնեն Հայաստանի ՓՄՁ ոլորտի մրցունակությունը»,- ասաց ՍԱԶԲ-ի նախագահ Իհսան Ուգուր Դելիկանլին վարկային պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ:

Գործարքը հանդիսանում է ՍԱԶԲ-ի և Արդշինինվեստբանկի միջև հաջող համագործակցության շարունակություն, որը սկիզբ է դրվել 2012 թվականին ՍԱԶԲ-ի կողմից բնակարանային ֆինանսավորման նպատակով Արդշինինվեստբանկին տրամադրված վարկով:

Սկսած իր գործունեության սկզբից ՍԱԶԲ-ը Հայաստանում կատարել է 120 միլիոն եվրոյի ներդրում ՝ մեծամասամբ ուղղված ՓՄՁ հատվածի զարգացմանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x