ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պրոկրեդիտ Բանկը մասնակցել է Խնայողությունների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսին

04.11.2014

2014թ. նոյեմբերի 1-ին ՊրոԿրեդիտ Բանկը մասնակցել է Խնայողությունների համաշխարհային օրվա առթիվ Հյուսիսային պողոտայում կայացած ցուցահանդեսին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի կողմից:

Ցուցահանդեսի ընթացքում այցելուներին ներկայացվեց խնայողությունների հետ կապված Բանկի պրոդուկտները և խնայողությանը նպաստող գործիքները՝ բացատրելով խնայելու առավելությունները: Միջոցառումը նշվում էր ոչ միայն Հյուսիսային պողոտայում, այլև նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, ՊրոԿրեդիտ Բանկի բոլոր մասնաճյուղերում: Բոլոր այն հաճախորդները, ովքեր բացեցին ավանդային կամ խնայողական հաշիվներ, Բանկից ստացան թեմատիկ նվերներ: ՊրոԿրեդիտ Բանկը շարունակելու է հաճելի անակնկալներ մատուցել իր հաճախորդներին, որոնք իրենց խնայողությունները պահում են Բանկում: Այս եղանակով կնպաստեն, որպեսզի մարդիկ խնայողություններ կատարեն և ակտիվ մասնակցություն ունենան խնայելու մշակույթի զարգացման գործում:

Ֆիզիկական անձ հաճախորդների բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանն ասաց. «ՊրոԿրեդիտ Բանկը մշտապես հավատարիմ է մնում իր կորպորատիվ արժեքներին: Մենք շարունակաբար նպաստում ենք հասարակության մեջ խնայելու մշակույթի տարածմանը և արդեն հայտնի ենք հաճախորդներին որպես կայուն խնայողական մշակույթ ունեցող Բանկ: Մենք ոչ միայն աջակցում ենք ձեռնարկատերերին իրենց բիզնեսի զարգացման գործում՝ փոքր և միջին ձեռնարկություններին ֆինանսավորելու միջոցով, այլև խրախուսում ենք նրանց խնայողություններ կատարել: Մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ և աջակցում ենք նրանց որպես իրական գործընկեր: Մենք ցանկանում ենք նպաստել բնակչության մոտ խնայելու մշակույթի տարածմանը, որպեսզի մարդիկ սկսեն գնահատել այն, որ դրամական միջոցները խնայելը նրանց ապահովում է լրացուցիչ եկամուտով, մինչդեռ պարտքով գումար վերցնելու արդյունքում նրանք ավելի մեծ գումար են վերադարձնում»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x