ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Քչերը գիտեն ով է բանկոմատ սարքի առաջին հեղինակը

03.11.2014

 Քչերը գիտեն, որ բանկոմատ սարքի առաջին հեղինակը հայ է: Բոլորովին վերջերս՝Retail Banking Research հետազոտական ընկերությունը իր հաղորդագրությունում նշվում է, որ աշխարհում բանկոմատի առաջին հեղինակային արտոնագիրը պատկանում է ամերիկացի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանին:
Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը նորարարական հայացքների ու գաղափարների տեր  մարդ էր, բազմաթիվ գյուտերի հեղինակ (տեղական և միջազգային կարգի 219 արտոնագրեր), այդ թվում՝ բանկոմատ սարքի, ինքնակենտրոնացնող տեսախցիկի, ինքնաթիռի թռիչքը մոդելավորող սարքի, փոստային ծախքերի հաշվիչի և այլն:
Նա ծնվել է 1905 թ. հունվարի 28-ին Թուրքիայի Այնթափ  բնակավայրում:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Թուրքիայում շարունակվում էր հայերի ցեղասպանությունը, Սիմջյանների ընտանիքը գաղթում է Բեյրութ, այնուհետև տեղափոխվում Ֆրանսիայի Մարսել քաղաք, իսկ 1920 թ. արդեն հաստատվում Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեվեն քաղաքում:Սիմջյանն  յոթ տարեկում արդեն սկեսլ էր  հետաքրքրվել տան պայմաններում սլայդներ ցուցադրող պրոյեկտորի լամպերով: Այդտեղից էլ հենց սկիզբ է առնում նրա հակումը մեխանիկական և էլեկտրոնային սարքերի նկատմամբ, ինչի արդյունքում հետագայում ստեղծվում են բազմաթիվ նորարարություններ և գյուտեր բժշկության, լուսանկարչության, օդագնացության, բանկային և այլ ոլորտներում: Ընտանիքը նախատեսում էր, որ 15 տարեկան Սիմջյանը պետք է ուսումնասիրի բժշկություն, և նա ընդունվում է Յելի  բժշկական դպրոց, որտեղ նրան հետագայում աշխատանք են առաջարկում լուսանկարչական լաբորատորիայում:

1928 թ. Սիմջյանն արդեն նշանակվում է նույն բժշկական դպրոցի լուսանկարչության բաժնի տնօրեն։ Օգտագործելով իր ստացած գիտելիքները՝ շուտով մշակում և նախագծում է ջրի տակ միկրոսկոպիկ պատկերների լուսանկարման սարք՝ արտահայտելով նաև իր սերը լուսանկարչության հանդեպ:

1934 թ. Լյութեր Սիմջյանը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ ստեղծում է Photoreflex ընկերությունը։ Արտոնագիր ստանալով՝ սկսում է արտադրել դիմանկարներ ստեղծող ինքնակառավարվող տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս լուսանկարվողին կարգավորել սեփական պատկերը՝ տեսնելով իր մարմնի բոլոր կողմերը հատուկ շարժական հայելիների մեջ: Տարիներ անց Սիմջյանը վաճառում է իր գյուտը՝ ֆիրմային անվանումով Photoreflex տեսախցիկը, իսկ դրանից մեկ տարի անց, ընկերությունը վերանվանելով Reflectone, սկսում է ուսումնասիրել օպտիկական, էլեկտրատեխնիկական և մեխանիկական նոր սարքերի ստեղծման ոլորտները:

1939 թ., երբ Սիմջյանը զբաղված էր իր Reflecton & Co ընկերությունում ռենտգենյան ապարատի նախագծմամբ, միտք է ծագում ստեղծելու պատի մեջ տեղադրվող ավտոմատ սարք, որը թույլ կտար բանկի հաճախորդներին ֆինանսական գործարքներ իրականացնել առանց գանձապահի միջամտության: Այս սարքը հետագայում ստանում է Bankomatic անունը: Սիմջյանը նախնական պայմանագիր է կնքում City Bank of New York-ի (ներկայումս՝ Citibank) հետ իր սարքի սկզբնօրինակը վեց ամսով փորձնական շահագործման ենթարկելու վերաբերյալ: Սակայն այն տարիներին չկար բանկոմատների ներկայիս պահանջարկը, և կես տարի անց պայմանագիրը սառեցվում է: Չնայած բանկերի թերահավատությանն այդ սարքի նկատմամբ, Սիմջյանը շարունակում է ստեղծագործել և արտոնագրում է 20 գյուտ, մշակում դրանց մի շարք հատկանիշներ և սկզբունքներ, որոնք տեղ են գտել այսօրվա բանկոմատների կառուցվածքում, ընդ որում՝ նաև իրենց նախնական անուններով:

Լյութեր Սիմջյանն, աշխարհում հայտնի դառնալով իր հռչակավոր բանկոմատի գյուտով, հետագայում ստեղծում է նաև բազմաթիվ այլ սարքավորումներ, որոնց թվում առավել հայտնի են ինքնաթիռների թռիչքի արագությունը ցուցադրող ավտոմատ սարքը (flight speed indicator for airplanes), ինքնակառավարվող կենտրոնացումով տեսախցիկը (self-focusing camera), արժույթի ավտոմատ հաշվառքի սարքը (automatic postage metering machine), հեռահուշարարը (teleprompte), գունավոր ռենտգենյան ճառագայթող (colorized x-rays) սարքը, շարքի գնահատման հրահանգիչը (range estimation trainer) և այլն: Նշվածներից վերջինը համարվում է Սիմջյանի ամենակարևոր գյուտերից մեկը։ Այն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և նախատեսված էր դաշնակիցների կողմից օդաչուների պատրաստման մեթոդները բարելավելու ու ճիշտ ուսուցում իրականացնելու համար:

Շարքի գնահատման հրահանգիչ (օպտիկական մոդելավորող՝ simulator) սարքը նա ստեղծել է՝ օգտագործելով ինքնաթիռների մանրակերտները, վերահսկվող լուսավորությունը և սինխրոն շարժվող հայելիները, որը թույլ է տալիս հրահանգչին հեռավորության վրա որոշել օդանավերի արագությունը, լուսավորությունը և կոորդինատները: Քանի որ այդ սարքը կարող էր զարգացման լայն թափ հաղորդել ռազմաօդային ուժերի տեխնիկական առաջընթացին, ուստի ԱՄՆ կառավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում դրա նկատմամբ։ Արդյունքում՝ Սիմջյանի Reflectone ընկերությունն արտադրում և ամերիկյան օդագնացության կազմակերպությանը վաճառում է ավելի քան 2000 այդպիսի սարք՝ դրանով իսկ իր լուման ներդնելով Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակի գործում:

Սիմջյանը նախագահում է Reflectone ընկերությունը 22 տարի (1939-61 թթ.)՝ մինչև ընկերության միացումը Match Corp-ին (1961 թ.), իսկ հետագայում վաճառում է այն British AeroSpace բրիտանական ընկերությանը (1996 թ.): Որոշ ժամանակ անց Սիմջյանը պատվիրում է երկու այլ ընկերությունների կատարել ընդհանուր ուսումնասիրություն՝ իր գյուտերի կապիտալիզացմանն օժանդակելու նպատակով։ Դրանց թվում էին հեռակառավարվող չափող սարքը, միս փափկացնող սարքը (meat tenderizer) և բժշկական ուլտրաձայնային սարքը՝ հիվանդանոցներում օգտագործելու նպատակով: Սիմջյանի բազմաթիվ արտոնագրերի շարքում է նաև գոլֆի մոդելավորող (golf simulator) սարքը։ Օգտագործելով նմանակային համակարգիչը՝ կանխատեսվում է գոլֆի գնդակի թռիչքի հետագիծը:

Սիմջյանը շարունակել է ստեղծագործել նույնիսկ 92 տարեկանում և արտոնագիր ստանալ: Կյանքի վերջին տարիներին Սիմջյանը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լաուդերդալում կառուցում է փոքր կրթական և գիտահետազոտական լաբորատորիա և շարունակում է ստեղծագործել մինչև իր մահը՝ 1997 թ. հոկտեմբերի 23-ը:

Սիմջյանն ամուսնացած էր Գլադիս Քանոն Սիմջյանի հետ  (1911-2005 թթ.) և ուներ մեկ դուստր՝ Մարիո Գարե Սիմջյան: Վերջին արտոնագիրը նրան տրվել է հետմահու՝ 2000 թ., երաժշտական գործիքների մեջ կիրառվող փայտի ձայնային արձագանքների հատկանիշները բարելավող սարքի համար:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x