ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վարկերի / ՀՆԱ ցուցանիշը աճել է 0.8 տոկոսային կետով

31.10.2014

Ֆինանսական համակարգի վարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշը 2014 թ. առաջին կիսամյակում, 2013 թվականի համեմատ, աճել է 0.8 տոկոսային կետով և կազմել 43.6%, ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշը նվազել է 2.3 տոկոսային կետով և կազմել 74.8%: Բանկային համակարգին բաժին է ընկել ֆինանսական համակարգի ակտիվների 88.9%-ը, և այս համատեքստում Հայաստանի ֆինանսական կայունության գնահատման համար առավելապես կարևորվում են բանկային համակարգի գործունեության ռիսկայնության բացահայտումն ու գնահատումը: Ապահովագրական, արժեթղթերի շուկաների մասնակիցների, ինչպես նաև ֆինանսական համակարգի մյուս հաստատությունների մասնաբաժինը բանկային համակարգի համեմատ շարունակում է մնալ բավականին փոքր, և ֆինանսական համակարգի կայունության վրա վերջիններիս գործունեության ազդեցությունը նշանակալի չէ:

Նախորդ տարվա համեմատ նվազել է բանկերի վարկային պորտֆելի աճի տեմպը, ինչը դրական է գնահատվում ֆինանսական կայունության ապահովման համատեքստում վարկային ռիսկի զսպման տեսանկյունից:

Բանկային համակարգի կայունության վարքագծի վերաբերյալ ընդհանրական պատկերացում է տալիս բանկային համակարգի կայունության քարտեզը, որն արտացոլում է բանկերին բնորոշ ռիսկերը բնութագրող ցուցանիշների փոփոխությունը երկու ժամանակաշրջաններում: Բանկային համակարգի կայունության քարտեզի բաղադրիչները 2014 թ. երկրորդ եռամսյակում, 2013 թ. երկրորդ եռամսյակի համեմատ, ենթարկվել են որոշակի փոփոխությունների: Դրական տեղաշարժ է գրանցվել ակտիվների որակի, շահութաբերության և իրացվելիության ցուցանիշների մասով, որոշակի նվազել է տոկոսադրույքի ռիսկի ցուցանիշը: Կապիտալի համարժեքության և արտարժութային ռիսկի ցուցանիշների արժեքները մնացել են անփոփոխ (մանրամասն տե՛ս «Վարկային ռիսկ», «Իրացվելիության ռիսկ», «Շուկայական ռիսկ», «Կապիտալի համարժեքություն և եկամտաբերություն» ենթաբաժիններում):


2014 թ. առաջին կիսամյակում բանկային համակարգի ցուցանիշների աճի տեմպերը զիջել են անվանական ՀՆԱ-ի աճի տեմպին, ինչի արդյունքում արձանագրվել է բանկային համակարգի միջնորդությունը բնութագրող հիմնական ցուցանիշների փոքրինչ նվազում՝ բացառությամբ վարկեր/ՀՆԱ հարաբերակցության:
Բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ, ավանդներ/ՀՆԱ և փողի զանգված/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշները տարեվերջի համեմատ նվազել են համապատասխանաբար 2.5, 0.7 և 2.5 տոկոսային կետով՝ կազմելով 66.5%, 35.0% և 34.0%: Տնտեսությանը տրամադրված վարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշն ավելացել է 0.5 տոկոսային կետով և կազմել 40.6%:


Կիսամյակի ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 3.8%-ով (17.1 մլրդ դրամով), իսկ ընդհանուր ակտիվները նվազել են 0.7%-ով (20.6 մլրդ դրամով): Արդյունքում՝ ընդհանուր կապիտալի և ակտիվների հարաբերակցության ցուցանիշը (լևերիջ) աճել է 0.7 տոկոսային կետով և կազմել 16.2%: Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում ապահովվել է 18.3 մլրդ դրամ զուտ շահույթի հաշվին: Կիսամյակի ընթացքում 4  բանկ համալրել է կանոնադրական կապիտալը ընդհանուր 19.8  մլրդ դրամի չափով, որից 7 մլրդ դրամը համալրվել է արտաքին աղբյուրների հաշվին: Բանկային համակարգի կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների մասնակցության տեսակարար կշիռը նվազել է 7.4 տոկոսային կետով և կազմել 67.2%՝ պայմանավորված մեկ բանկի բաժնետիրոջ տնտեսական գործունեության շահերի կենտրոնի փոփոխության հետևանքով ռեզիդենտության կարգավիճակի փոփոխությամբ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x