ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Մեր խնդիրն է ճանաչել մարզաբնակ քաղաքացիներին ու նրանց հետ ստեղծել գործընկերային հարաբերություններ՝ կոտրելով կարծրատիպերը»

31.10.2014

«Մեր խնդիրն է ճանաչել մարզաբնակ քաղաքացիներին ու նրանց հետ ստեղծել գործընկերային հարաբերություններ՝ կոտրելով կարծրատիպերը»
Մեր զրուցակիցն է Ամերիաբանկի Վանաձոր մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանը:

Երբվանի՞ց է Ամերիաբանկը գործում Վանաձորում և ի՞նչ հիմնարար խնդիրներ է այն լուծում:
Վանաձորն իր մեծությամբ հանրապետության 3-րդ քաղաքն է և ցանկացած բանկի համար նման քաղաքում ներկայացվածությունը էական նշանակություն ունի: Ոչ միայն Վանաձորը, այլ, առհասարակ, Լոռու մարզը, կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության համար, մանավորապես շինարարության 8.3 %-ը, գյուղատնտեսության 7.3%-ը և արդյունաբերության 6,1%-ը բաժին են ընկնում այս մարզին: Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ Վանաձորի բնակչության կենսամակարդակի բարձրացման և, առհասարակ, քաղաքի զարգացման համար էական նշանակություն ունեն փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ները), որոնց 62%-ը գործում են առևտրի ոլորտում, 14%-ը` արդյունաբերությունում և 15%-ը` այլ ծառայություններում: Այսինքն` կարելի է ասել, որ ՓՄՁ-ների աճի հետ մեկտեղ քաղաքում աճում է արդյունաբերության, շինարարության եւ այլ ծառայությունների տեսակարար կշիռը: Ընդ որում, մարզում գործող ՓՄՁ-ների ֆինանսավորման շուրջ 25%-ը իրականացվում է մեր բանկի միջոցով: Ամերիաբանկի Վանաձորի մասնաճյուղը գործում է 2011թ. սեպտեմբերից, և այսօր վստահաբար կարող ենք ասել, որ թե' մարզում գործող այլ բանկերի, թե' Ամերիաբանկի մասնաճյուղերի շարքում այն ամենաակտիվ զարգացողներից մեկն է: Մեր աշխատանքային սկզբունքից ելնելով՝ պարբերաբար ուսումնասիրում և վերլուծում ենք տեղական շուկան, պահանջարկը և ներկայացնում ենք ծառայություններ ու առաջարկներ, որոնք հենց տվյալ տարածաշրջանի մեր հաճախորդների պահանջներին են համապատասխանում: Մեր հիմնական նպատակներից մեկն է լինել հաճախորդին միտված վստահելի գործընկեր և ներկայացնել տվյալ շուկայի պահանջներին լիովին բավարարող ծառայություններ: Կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է, և արդյունքում գերակատարել ենք նախանշված պլանները մի շարք կարևոր ցուցանիշներով: Ներկայացնեմ մի քանի թվային տվյալներ. ընթացիկ տարվա 9 ամսվա կտրվածքով մասնաճյուղի քարտերի քանակն աճել է շուրջ 110%-ով, հաճախորդների թիվը՝ 50 %-ով, իսկ վարկային պորտֆելը` 60%-ով: Վանաձորում ամենատարբեր ուղղություններով մենք առաջարկում ենք ծառայություններ թե' իրավաբանական, թե' ֆիզիկական անձանց: Մանրածախ բիզնեսի մասով այստեղ մեր առաջնային խնդիրը վարկավորման ծավալի ավելացումն է (այդ թվում` փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորումը), ինչպես նաև քարտային բիզնեսի զարգացումը:
Ձեր կարծիքով ինչո՞ւ են հաճախորդներն ընտրում Ամերիաբանկը, ի՞նչն է նրանց առավել գոհացնում:
Մեր հաճախորդների հետ խոսելու և նրանցից հետադարձ արձագանքներ ստանալու արդյունքում մենք կարող ենք ասել, որ մեր կարևորագույն մրցակցային առավելություններից մեկը պարբերաբար նորարարական առաջարկություննեի մշակումն ու հաճախորդներին փաթեթային լուծումների տրամադրումն է: Ընդհանուր առմամբ, ցուցաբերում ենք անհատականացված մոտեցում, այսինքն` մեր հիմնական ծառայություններին զուգահեռ մենք նաև ուսումնասիրում ենք հաճախորդի պահանջներն ու հնարավորությունները, ապա առաջարկում ենք նրան ամենահարմար և շահավետ տարբերակը` տալով նաև ընտրության ազատություն: Ասել է, թե` մենք կոտրում ենք բանկ-հաճախորդ կարծրատիպը` հաճախորդի հետ ստեղծելով գործընկերներային հարաբերություններ: Իմ կարծիքով, մեր մրցակցային առավելություններից է նաև կորպորատիվ կառավարման բարձր մակարդակը և այն պրոֆեսիոնալ թիմը, որը կարողացել ենք ստեղծել այս տարիների ընթացքում: Ամենակարևորն այն է, որ անկախ մասնաճյուղի տեղակայման վայրից, մենք մեր բոլոր ստորաբաժանումներում ծառայությունները մատուցում ենք բարձր մակարդակով և նույն չափորոշիչներով: Նշեմ նաև, որ վերջերս Ամերիաբանկը կնքեց բանկային համակարգում աննախադեպ գործարք Նիդերլանդների զարգացման բանկի հետ (FMO)` ներգրավելով 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառություն` կապիտալի համալրման նպատակով: Սա էականորեն մեծացրեց մեր մրցակցային առավելությունները. նախ այսօր բանկային համակարգում առկա է կապիտալի համալրման լուրջ խնդիր, իսկ մենք այդ խնդիրը, փաստորեն, լուծել ենք, երկրորդ` բացառիկ հնարավորություն ունենք միջազգային կառույցի լավագույն փորձը կիրառել մեր բանկում, որի շնորհիվ հաճախորդներին կտրամադրենք առավել բարելավված և նորարարական ծառայություններ: Այս գործարքը դինամիկ զարգացման նոր հնարավորություններ կստեղծի մեր բանկի համար և թույլ կտա նշանակալիորեն ավելացնել վարկավորման ծավալները:
Ամերիաբանկը, փաստորեն, ոչ միայն բանկային գործունեությամբ է հանդես գալիս Վանաձորում, այլ նաև իրականացնում է բարեգործական ակցիաներ: Վերջերս նաև ակտիվորեն մասնակցեցիք Վանաձորի սոցիալական միջոցառումներին, կմեկնաբանե՞ք:
Այո', հավատարիմ լինելով մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, մենք չէինք կարող անմասն մնալ նման կարևոր միջոցառումներից: Փորձեցինք մեր քաղաքի տոնն ավելի լուսավոր դարձնել և ուրախացնել փոքրիկներին ու տարեցներին: Դա իսկապես կարևոր է մեզ համար: Ոչ միայն Ամերիաբանկը, այլև Ամերիա ընկերությունների խումբն իր ձևավորման օրվանից ստանձնել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն՝ որպես իրականացվող քաղաքականության ամենակարևոր բաղկացուցիչ: Այս գործունեությունը, թերևս, մեզ համար անչափ հաճելի և ամենաիմաստավոր աշխատանքներից է: Մասնավորապես «Վանաձորի օրերի» շրջանակներում այս տարի մենք Մանկության օրվա կապակցությամբ անակնկալներ էիք պատրաստել վանաձորցի մանուկների համար, տարեցների օրը այցելեցինք և հաճելի ու ջերմությամբ լի օր անցկացրինք խնամքի կենտրոններում բնակվող տարեցների հետ: Մասնակցել ենք նաև քաղաքում առաջին անգամ անցկացվող «Վանաձորի ձայն» երգի մրցույթին «Ամերիայի ձայն» անվանակարգով, որը շնորհեցինք մեր ընտրյալ մասնակցին` Արամայիս Հովսեփյանին: Մենք փորձում ենք մշտապես մեր քաղաքի և մեր վանաձորցիների կողքին լինել:
Այս պահին ի՞նչ առաջարկներով եք հանդես գալիս Վանաձորում:
Ընթացիկ տարում մենք բավականին ընդլայնել ենք մանրածախ ծառայությունների տեսականին` այն համալրելով նոր և հետաքրքիր առաջարկներով: Մեր առջև կարևոր խնդիր ենք դրել` խթանել Վանաձորում և, առհասարակ, մարզում ՓՄՁ-ների զարգացումը և այդ նպատակով մշակել ենք հատուկ պայմաններով «Բումերանգ» արշավ: Վերջինիս շրջանակներում այն վարկառու ՓՄՁ-ները, որոնք իրենց վարկն այլ բանկերից տեղափոխում են Ամերիաբանկ, տեղափոխելի գումարի 1%-ը ստանում են որպես բոնուս: Ի դեպ ակցիայի շրջանակում ԱՄՆ դոլարով վարկերի համար սահմանվել է 1%-ով ցածր տոկոսադրույք` գործող ստանդարտ տոկոսադրույքից: Ընդ որում, վարկի տրամադրման համար որևէ վճար չի գանձվում, և Բանկը հոգում է գրավադրման բոլոր ծախսերը: Ֆիզիկական անձանց առաջարկում ենք «Բումերանգ հիփոթեքային վարկեր» արշավը, որի շրջանակներում մինչև դեկտեմբերի 31-ը, տեղափոխելով հիփոթեքային վարկերը այլ բանկերից Ամերիաբանկ, վարկառուն կստանա բոնուս՝ տեղափոխվող վարկի 1%-ի չափով:
Բացի այդ` Հայաստանյան բոլոր բանկերի քարտապանների համար առաջարկում ենք «Անկանխիկ ազատություն» արշավը, որի շրջանակներում քարտապաններին առաջարկվում են վարկային գծեր: Այս արշավն այնքան մեծ մասսայականություն ստացավ, որ ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ: «Անկանխիկ ազատություն» արշավի յուրահատկությունն այն է, որ վարկային գիծը տրամադրվում է առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի և առանց սպասարկման վճարի: Ընդ որում, վերջին 6 ամիսների ընթացքում ունենալով միջին ամսական անկանխիկ շրջանառություն առնվազն 80,000 ՀՀ դրամի չափով, քարտապաններին հնարավորություն է ընձեռվում արագ և պարզեցված ընթացակարգով ստանալ վարկային գիծ հատուկ պայմաններով: Այն տրամադրվում է 150,000-1,500,000 ՀՀ դրամ սահմանաչափով և քարտապանի անկանխիկ գործառնությունների մինչև 10-ապատիկի չափով:
Ինչպես արդեն նշել եմ, Ամերիաբանկի առաջարկները բավականին ճկուն են և, անկախ վարկատեսակից, հարմարեցված են մեր հաճախորդի պահանջներին, մենք հուսալի գործընկեր ենք և շարունակաբար փորձում ենք արդարացնել մեր հաճախորդի վստահությունը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x