ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արմսվիսբանկը և Մենեջմենթ Միքս ընկերությունը կհիմնեն ներդրումների կառավարման ընկերություն

30.10.2014

Հոկտեմբերի 29-ին Կենտրոնական բանկում տեղի ունեցավ մտադրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողություն, որին մասնակցում էին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր Ուոթչլենդ» ընկերության հիմնադիր, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» և «Թեքնոսերտ» ընկերությունների խորհրդի նախագահ Վարդան Սիրմաքեշը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնը և այլոք:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի և «ՄԵՆԵՋՄԵՆԹ ՄԻՔՍ» ՍՊԸ-ի միջև ստորագրվեց Մասնավոր ներդրումների կառավարման գործունեություն իրականացնող ընկերություն հիմնադրելու վերաբերյալ Մտադրությունների մասին հուշագիրը:

Ընկերության հիմնական առաքելությունն է լինելու ներդրողներին ՀՀ-ում և ՀՀ տարածքից դուրս ստեղծվող կամ գործող մասնավոր առևտրային ընկերությունների կապիտալում ներդրումներ կատարելու, այդպիսի ներդրումները կառավարելու և հետագայում այդ ներդրումների օտարումը կազմակերպելու գործում համալիր ծառայությունների մատուցումը:

Ընկերության հիմնական ջանքերն ուղղված են լինելու գործընկեր հանդիսացող առևտրային ընկերությունների գործունեության ընդլայնմանը, մասնավորապես՝ տնտեսության տարբեր ոլորտներում աճի պոտենցիալ ունեցող գործարար ծրագրերի բացահայտմանը, դրանց գնահատմանը և իրականացմանը:

Նորաստեղծ ընկերությունը կնպաստի շուկայում նոր մշակույթի ձևավորմանը, այն է մասնավոր ակտիվների կառավարումը, որն իր մեջ կամփոփի ընկերությունների կորպորատիվ կառավարման, բիզնեսի զարգացման, մրցունակության բարձրացման, նոր շուկաների ստեղծման տարրեր:

Արարողությունից հետո մասնակիցները բարձր գնահատեցին եւ կարեւորեցին ստորագրված փաստաթղթերի հիման վրա ստեղծվելիք ընկերությունների դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման, օտարերկրյա եւ մասնավոր ներդրումների խթանման գործում: Մասնավոր ներդրումների կառավարման գործունեություն իրականացնող ընկերության հիմնադիրների հավաստմամբ կարևորվելու են նորարարություններ և know-how տեխնոլոգիաներ պարունակող ներդրումային ծրագրերը: Հարկ է նշել, որ այս նախաձեռնությունը կծառայի միջազգային ֆինանսական միջոցների ներգրավմանը: Դրա մասին է վկայում այն, որ առկա ներդրումային ֆոնդերը ձևավորվել են արտերկրյա մասնավոր ներդրողների և միջազգային ֆինանսական ընկերությունների միջոցներով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x