ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիաբանկը վստահորեն ամրապնդում է առաջատարի իր դիրքերը

30.10.2014

Ամերիաբանկը վստահորեն ամրապնդում է իր դիրքերը Հայաստանի առաջատար բանկերի շարքում: Տարվա 9 ամիսների գործունեության արդյունքում բանկը հիմնական ցուցանիշների աճի տեմպերով զգալիորեն առաջ է անցել բանկային համակարգից, իսկ որոշ որոշ ցուցանիշներով ընթանալով շուկայի բացասական միտումներին հակառակ:

Ինչպես հոկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն Գևորգ Թարումյանը, բանկի ակտիվները տարեսկզբի համեմատ աճել են 6%, մինչև 334 մլրդ.դրամ, մինչդեռ բանկային համակարգում այդ աճը կազմել է 0.6%: Ակտիվների չափերով Ամերիաբանկը պահպանել է առաջատարի դիրքերը:

Բանկն ամրապնդել է առաջատարի իր դիրքերը նաև ընդհանուր պարտավորությունների գծով, որոնք 9 ամիսներին աճել են 6.1%, կազմելով 293.2 մլրդ. դրամ: Դրանց կազմում հաճախորդների հանդեպ պարտավորություններն աճել են 21.4%, մինչև 206.3 մլրդ.դրամ (1 տեղ): 9 ամիսներին բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 12.2%, մինչև 76 մլրդ.դրամ: Իսկ բանկային համակարգում ընդհանուր պարտավորությունների գծով արձանագրվել է 0.5% անկում, իսկ հաճախորդների հանդեպ պարտավորությունները կրճատվել են 0.6%:

Միևնույն ժամանակ, Ամերիաբանկի վարկային պորտֆելը, լիզինգի և ֆակտորինգի հետ միասին, 9 ամիսներին աճել է 19%, կազմելով 209.6 մլրդ.դրամ (2 տեղ): Բանկային համակարգում այս ցուցանիշի աճը կազմել է 6.4%: Ամերիաբանկի վարկային պորտֆելի կառուցվածքում կորպորատիվ վարկերի մասնաբաժինը հոկտեմբերի 1-ին կազմել է 170.5 մլրդ.դրամ, տարեսկզբից աճելով 21.8%: Կորպորատիվ վարկային պորտֆելով բանկը գտնվում է առաջին հորիզոնականում:

ՓՄՁ մասնաբաժինը բանկի վարկային պորտֆելում կազմել է 45.5 մլրդ.դրամ, 9 ամսում աճելով 35.7%: «Ամերիաբանկը շարունակում է հաջողությամբ իրականացնել ունիվերսալ բանկի ռազմավարությունը, ակտիվորեն զարգացնելով նաև մանրածախ բիզնեսը: Տարեսկզբի համեմատ բանկի կողմից տրամադրված մանրածախ վարկերը կրկնապատկվել են, մինչև 2.5 մլրդ.դրամ, այդ թվում, հիփոթեքային վարկերն աճել են 27.3%,մինչև 12.7 մլրդ.դրամ, իսկ ավտովարկերը` 11.3%, մինչև 3.8 մլրդ.դրամ»,-տեղեկացրել է Գ.Թարումյանը:

Բանկի զուտ շահույթն ընթացիկ տարվա 9 ամիսներին կազմել է 5.1 մլրդ.դրամ կամ բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշի 18%-ը, տարեկան աճը կազմել է 11.2%, իսկ միայն 3-րդ եռամսյակում` 2 ագամ: 9 ամիսների շահույթով բանկը գտնվում է առաջատարների եռյակում: Իսկ բանկային համակարգում շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 20.1%: Տարվա 9 ամիսներին բանկի հաճախորդների բազան ավելացել է 16%:

Գ.Թարումյանը նաև հիշեցրել է, որ հոկտեմբերին բանկը Հոլանդիայի Զարգացման Բանկից (FMO) ներգրավեց 20 մլն.դոլարի սուբօրդինացված վարկ, ինչի շնորհիվ տարեվերջին նախատեսվում է կապիտալի համալրում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x