ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սպառողների վստահության ինդեքսը շարունակում է աճել

29.10.2014

Սպառողների վստահության ինդեքսը (ՍՎՑ) շարունակում է աճել. նախորդ եռամսյակի նկատմամբ աճը կազմել է 2.2 տոկոսային կետ:

Ընթացիկ պայմանների ցուցանիշը նախորդ եռամսյակի նկատմամբ աճել է 1.3 տոկոսային կետով՝ ընդունելով 34.7 արժեքը: Աճը պայմանավորվել է տնային տնտեսությունների ընթացիկ ֆինանսական վիճակի 2.3 և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների 4.1 տոկոսային կետերով բարելավմամբ: Ընթացիկ պայմանները նկարագրող ցուցանիշներից նվազել է խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշը (2.3 տոկոսային կետով):

Ապագա պայմանների ցուցանիշը նույնպես շարունակում է բարելավվել՝ 3.1 տոկոսային կետով նախորդ և 4.6 տոկոսային կետով նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ: Ընդ որում, աճել են ապագա պայմանները նկարագրող բոլոր ցուցանիշները: Նախորդ եռամսյակի նվազումից հետո հատկապես նկատելի աճել է ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշը (5.5 տոկոսային կետով):

Գալիք եռամսյակում գնումներ կատարելու ակնկալիքի և տնային տնտեսությունների զբաղվածության աճի սպասումները բարելավվել են համապատասխանաբար՝ 2.1 և1.6 տոկոսային կետերով:





Սպառողների վստահության ցուցանիշի հաշվարկը. Սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:

Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված որպես ապագային վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն:

Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որը հաշվարկվում է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Բոլոր հարցերի համար հաշվարկված դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են:

Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է), իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x