ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահի ելույթի խոսքը

28.10.2014

«Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահը ելույթ է ունեցել Բելառուսի հանրապետության Զարգացման Բանկի հետ շրջանային համաձայնագրի կնքման ընթացքում:

Ներկայացնենք այն ամբողջությամբ.

 - Բելառուսի և Հայաստանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական և տնտեսական համագործակցության արմատները ձգվում են դեպի հեռավոր անցյալ: Անկախության ձեռքբերումից հետո մեր երկրներն համագործակցում են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում: 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու պայմանագիր, որի հիմնադիրներից մեկն էլ Բելառուսի Հանրապետությունն է: Նշված բոլոր ձևաչափերով իրականացվող համագործակցությամբ Հայաստանը և Բելառուսը բազմիցս ընդգծել են իրենց նվիրվածությունը տնտեսական և մշակութային բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը` ի շահ մեր ժողովուրդների բարօրության:

Երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացին նվիրվածությունը երկու երկրների ղեկավարությունը հաստատել և հաստատում է իր գործերով: Ասվածի ապացույցն է այն փաստը, որ այսօր արտաքին առևտրի շրջանառության ծավալներով ԱՊՀ անդամ  երկրների շարքում Բելառուսը Հայաստանի 3-րդ գործընկերն է` Ռուսաստանից և Ուկրաինայից հետո: Ընթացիկ տարվա սկզբից, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 20,5 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանը  Բելառուսից ներմուծում է, հիմնականում, բեռնատար ավտոմեքենաներ, անվադողեր, տրակտորներ, նավթամթերք, շինանյութ, գյուղատնտեսական ապրանքներ, թուղթ, ստվարաթուղթ, դեղորայք, կահույք և այլ ապրանքներ: Դեպի Հայաստան բելոռուսական  ապրանքների արտահանման ցուցանիշը 2014 թվականի ընթացքում արդեն իսկ կազմել է 15.4 մլն ԱՄՆ դոլար, և այդ ապրանքերի ներմուծման դինամիկան կայուն աճի միտում ունի: Դրան մեծապես նպաստում է արտահանման ոլորտին բելոռուսական պետության կողմից`  ի դեմս «Բելառուսի Հանրապետության Զարգացման Բանկի», ցուցաբերվող արդյունավետ աջակցությունը:

Հայաստանի և Բելառուսի ֆինանսական կառույցների միջև բանկային ծառայությունների ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու և բելոռուսական արտադրանքի հետագա արտահանումը հօգուտ հայ գնորդի խթանելու նպատակով, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն Ս. Ն. Սուխորենկոյի նախաձեռնությամբ, սույն թվականի հունիս ամսին, «Հայբիզնեսբանկի» ղեկավարությունը դիմել է «Բելառուսի Հանրապետության Զարգացման Բանկին» արտահանման ֆինանսավորման շրջանակներում երկու բանկերի միջև համագործակցություն հաստատելու և համապատասխան Շրջանակային Համաձայնագիր կնքելու առաջարկով: Այսօր մենք ուրախ ենք նշել, որ «Բելառուսի Հանրապետության Զարգացման Բանկի» և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ միջև ստորագրվել է շատ կարևոր փաստաթուղթ` Շրջանակային Համաձայնագիր, որի շրջանակներում բելոռուսական արտահանողը հնարավորություն կունենա ժամանակին ստանալ Հայաստան արտահանված ապրանքի դիմաց վճարումը, իսկ հայ գնորդին հնարավորություն կընձեռնվի ապրանքների համար վճարումը հետաձգել մինչև 5 տարի ժամկետով`  իրականացնելով վճարումն իր համար բարենպաստ պայմաններով:

Իր տեսակի մեջ նման համաձայնագիր Բելառուսի և Հայաստանի ֆինանսական հաստատությունների միջև ստորագրվում է առաջին անգամ, ինչն էլ մեծ պատասխանատվություն է դնում մեզ վրա: Սակայն մենք խորապես համոզված ենք, որ Համաձայնագրի շրջանակներում կկնքվեն բելոռուսական ապրանքների առքուվաճառքի մեծ թվով առևտրային պայմանագրեր, քանի որ  տվյալ նախագծի շրջանակներում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաճախորդներն արդեն իսկ  մեծ հետաքրքրություն են ցուցաբերում բելոռուսական ապրանքների նկատմամբ և պատրաստ են գնումներ իրականացնել Բելառուսի Հանրապետության էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և տնտեսության այլ ոլորտներում:

Անկեղծորեն շնորհակալ ենք «Բելառուսի Հանրապետության Զարգացման Բանկի» ղեկավարությանը մեր երկու երկրների միջև առևտրի արտահանման ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, ի դեմս՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ, որպես Ձեր գործընկեր բանկի ընտրության և Շրջանակային համաձայնագրի ստորագրման, իսկ «Բելառուսի Հանրապետության Զարգացման Բանկի» ողջ անձնակազմին՝ կատարված նախապատրաստական աշխատանքի համար: Հուսով ենք, որ մեր բանկերի միջև հաստատված համագործակցությունը կլինի արդյունավետ և փոխշահավետ:

Առանձին մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն Ս. Ն. Սուխորենկոյին այս Համաձայնագրի ստորագրման հարցում ցուցաբերած աջակցության համար, ով անգնահատելի ներդրում ունի մեր ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության զարգացման և խորացման գործում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x