ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մայիսին գները նվազել են

31.05.2012

Գնաճը Հայաստանում շարունակում է արագ տեմպերով նահանջել. մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 0,5%՝ 2 տոկոսային կետով շեղվելով նպատակադրված ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի (4±1,5%) ստորին մակարդակից։ Նշենք, որ մարտին գնաճը թիրախային ցուցանիշի ստորին մակարդակից (2,5%) շեղվել էր 0,3 տոկոսային կետով, ապրիլին՝ 0,6 տոկոսային կետով։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2012թ. մայիսին՝ ապրիլի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 1,3% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2,4%-ով։ Ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների, համապատասխանաբար, 0,2% և 0,1% հավելաճ:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012թ. մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 0,5%։ Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գնանկումը կազմել է 1%, ոչ պարենային ապրանքների գները աճել են4%-ով, ծառայությունների սակագները՝ 1,7%-ով։

Ապրիլի համեմատ մայիսի գնաճի նահանջը պայմանավորված է հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի, կաթնամթերքի, ձվի գների նվազումով: Պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 15,5-0,2% գնանկում, 4-ում՝ 0,1-0,2% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Նշենք, որ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրված 15,5% գնանկումը հիմնականում պայմանավորված է վարունգի (գները նվազել են 61,4%-ով), խառը կանաչեղենի (գնանկումը՝ 47%), կաղամբի (գնանկումը՝ 23,7%), կանաչ սոխի (գնանկումը՝ 20,3%) գների նվազմամբ։

Ուշագրավ է, որ չնայած մայիսի երկրորդ կեսին մանրածախ և մեծածախ շուկայում արձանագրվել է շաքարավազի գների աճ, ԱՎԾ-ն այդուհանդերձ արձանագրել է, որ ապրիլի համեմատ գները նվազել են 1,2%-ով, թեև 2011թ. մայիսի համեմատ շաքարավազի գինն աճել է 15,4%-ով։ ԱՎԾ չի նկատել նաև մայիսին կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում գների աճը։ Ըստ վիճակագիրների՝ 2012թ. մայիսին, ապրիլի համեմատ, այս ապրանքախմբում արձանագրվել է 0,4% գնանկում։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x