ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մաքուր տեխնոլոգիաների լավագույն բիզնես գաղափարները պարգևատրվեցին

27.10.2014

Հոկտեմբերի 24-ին ամփոփվեցին հոկտեմբերի 23-ին մեկնարկած Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները և հաղթողներին շնորհվեցին մրցանակներ: 

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

Մրցույթը հանդիսանում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի  հիմնական բաղադրիչը, որի նպատակն է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ բիզնեսների և ՓՄՁ-ների հայտնաբերումը և խրախուսումը:

Հայաստանն այս ծրագրին միացել է 2013թ.-ի փետրվարին: Ծրագրի տևողությունը երեք տարի է և այն նպատակաուղղված է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ների և սկսնակների հզորացմանը և ոլորտի նորարարությունները խթանող քաղաքականության ստեղծմանը: Ծրագիրն իրականացվում է աշխարհի 6 երկրներում (Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Թուրքիա, Մալազիայում  Թաիլանդ):

ՀՀ կառավարության կողմից ծրագրի ազգային գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունները: Ծրագրի շրջանակում համագործակցություն է ծավալվում նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և գյուղատնտեսության նախարարությունների, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հետ: Ծրագրի գլոբալ գործընկերն է ամերիկյան Cleantech Open ակսելերատորը:

Ծրագրի գլխամասը գտնվում է Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ հիմնվել է մաքուր տեխնոլոգիաների սկսնակների ակսելերատորը, որը ծառայում է որպես ազգային պլատֆորմ մաքուր տեխնոլոգիաների ինովացիոն բիզնես գաղափարներ բացահայտելու և դրանք կայուն և հաջողակ բիզնեսների վերածելու նպատակով:

Ակսելերատորն անց է կացնում մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար ներկայացված 64 բիզնես գաղափարների հայտերից ընտրվել են 30-ը, որոնցից 24-ը` ավարտել են մրցույթի ակսելերացիոն փուլը (10-շաբաթյա հատուկ բիզնես դասընթացներ՝ մրցունակ բիզնես մոդելներ մշակելու համար: Բիզնես մոդելներն ընդգրկել են վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, թափոնից էներգիայի ստացման և ջրերի կառավարման ոլորտները): 

Հոկտեմբերի 24-ին մրցույթի մասնակիցներն անկախ հանձնաժողովին ներկայացրեցին իրենց բիզնես գաղափարները: Հանձնաժողովը եզրափակիչ փուլ անցած 24 թիմից ընտրեց լավագույն 4 հաղթողներին, որոնցից յուրաքանչյուրին շնորհվեց 10.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ իրենց տեխնոլոգիաների նախատիպերը մշակելու համար, իսկ  նրանցից Ազգային հաղթող ճանաչված թիմը ստացավ նաև հավելյալ ֆինանսավորում 2014 թ.-ի նոյեմբերի 12-13-ին Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ-ում) կայանալիք ամենամյա գլոբալ բիզնես ֆորումին մասնակցելու համար, որտեղ թիմը հնարավորություն կունենա ներկայացնելու իր բիզնես մոդելը վենչուրային հիմնադրամներին, ներդրողներին և մաքուր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներին: Եվս 2 թիմ ստացավ լրացուցիչ մրցանակ` 5.000 ԱՄՆ դոլարի չափով: 

Մրցույթի հաղթողներն են`
1.    «Էքոթեքնոլոջի» ՍՊԸ, Երևան /Ազգային հաղթող /10.000 ԱՄՆ դոլար/ - Ոռոգման ջրի արդյունավետ օգտագործում
2.    «Սոլվար սիսթեմս» ՍՊԸ, Երևան /10.000 ԱՄՆ դոլար/ - Կիրառական նշանակության արևային տեխնոլոգիա
3.    «Նանո Հայ», Երևան /10.000 ԱՄՆ դոլար/ - Գրաֆին կամ գրաֆինային էլեկտրոնիկա
4.    «Ամ-Էսկա», Երևան, /10.000 ԱՄՆ դոլար/ - Օգտագործված անվադողերի վերամշակում պիրոլիզային եղանակով
5.    «Վերականգնող էներգիայի հետազոտության թիմ», Երևան /լրացուցիչ մրցանակ. 5.000 ԱՄՆ դոլար/ - Էլեկտրաէներգիայի արտադրություն առանց այրման գործընթացի և զրոյական արտանետմամբ
6.    «Բիթլիս-Մեն», Երևան /լրացուցիչ մրցանակ.5.000 ԱՄՆ դոլար/ - Բարձր ճնշման խողովակների ջրի հոսքի չափման համակարգ

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ՄԱԱԶԿ ծրագրի ղեկավար Անահիտ Սիմոնյանը,  ծրագրի ազգային և միջազգային գործընկերները,   ՄԱԱԶԿ-ի Վիեննայի գրասենյակի արդյունաբերական զարգացման ծրագրերի պատասխանատու Մարկ Դրայեկը,  ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և  «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի ազգային համակարգող պրն. Ֆրունզիկ Ոսկանյանը, բարձաստիճան պաշտոնյաներ, միջազգային, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x