ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՊրոԿրեդիտ Բանկն աջակցում է գյուղատնտեսական ոլորտին

27.10.2014

ՊրոԿրեդիտ Բանկը վերջերս մասնակցել է երեք օր տևողությամբ ,ArmProd Expoե ցուցահանդեսին, որը կայացել է 2014թ. հոկտեմբերի 17-19 Հայաստանում, Երևան քաղաքի ցուցահանդեսային կենտրոնում:

Միջոցառմանը ներկայացված էին այնպիսի ապրանքներ, ինչպես օրինակ սննդի վերամշակման սարքավորումներ, գյուղատնտեսության համար նախատեսված շինարարական և արդյունաբերական սարքավորումներ:

Արդեն իսկ լինելով Հայաստանի գյուղատնտեսական բիզնեսների հազարավոր սեփականատերերի հուսալի և վստահելի գործընկերը, ՊրոԿրեդիտ Բանկը նպատակ ունի նոր գործարար հարաբերություններ հաստատել ցուցահանդեսին մասնակցած՝ գյուղատնտեսական ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Բանկի բիզնես հաճախորդների խորհրդատուները, օգտվելով ընձեռված հնարավորությունից, անձամբ ներկայացրեցին այն բազմատեսակ ֆինանսական լուծումները, որոնք Բանկն առաջարկում է գյուղատնտեսական ոլորտին՝ հատուկ ուշադրություն դարձնելով տվյալ ոլորտի սեզոնայնության նկատառումներից ելնելով կիրառվող վարկերի մարման ճկուն ժամանակացույցին:

«ArmProd Expo» ցուցահանդեսին մասնակցող մասնաճյուղի կառավարիչ Տիգրան Մխիթարյանն ասաց, որ ցուցահանդեսը «լավ հարթակ է ՊրոԿրեդիտ Բանկի համար, որպեսզի այն նոր հարաբերություններ հաստատի թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ: Մեր ներկայությունն այստեղ վկայում է այն մասին, որ մենք նպատակ ունենք լինելու առավել նախընտրելի գործընկեր բանկը Հայաստանում գործող գյուղատնտեսական ձեռնարկությունների համար»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x