ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ»-ն հյուրընկալել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի մասնակիցներին

27.10.2014

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հոկտեմբերի 24-ին հյուրընկալել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի ավելի քան 50  մասնակիցների, որոնց համար կազմակերպվել է «Ժամանակակից բանկային ծառայությունները և բանկային կարիերայի հեռանկարները» խորագրով  սեմինար-քննարկում: Սեմինարի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել արդի բանկային ծառայությունների զարգացման միտումներին, ինչպես նաև բացահայտել բանկային կարիերայի դրական և բացասական կողմերը, հնարավորությունները և սպառնալիքները: Երիտասարդները եղել են Բանկի Գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում, ծանոթացել սպասարկող անձնակազմի աշխատանքին, իրականացվող գործընթացներին, ստացել բանկային պրոդուկտների վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի նպատակն է հանրության, և հատկապես, երիտասարդության շրջանում բարձրացնել ֆինանսաբանկային կրթվածության մակարդակը: Այդ նպատակով, սեմինարի ընթացքում ներկայացվել է բանկային ծառայությունների դերը յուրաքանչյուրի կյանքում, մասնավորապես` բանկային ծառայությունների օգնությամբ առավել հարմարավետ կենսակերպ վարելու և ֆինանսական որոշումների վերաբերյալ առավել արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ:

«Անելիք Բանկը, նախորդ տարվա նման, այս տարի ևս, սիրով միացել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրին: Նախորդ տարի մեր մասնակցությունը եղել է բանկային ծառայությունների ակցիաների ձևով, սակայն այս տարի որոշեցինք առավել անմիջական շփում կազմակերպել ծրագրին մասնակցող երիտասարդների հետ` նրանց առավել մանրամասն  ծանոթացնելով մեր Բանկի, և առհասարակ հայկական ֆինանսաբանկային համակարգի հետ: Հուսով եմ կարողացել ենք նրանց առավել մատչելի ներկայացնել բանկային ոլորտը, և օգնել նրանց բանկային ծառայություններից օգտվելիս լինել առավել իրազեկված»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x