ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱրմՍվիսԲանկը ստացել է ԱՀԸ-ի 12–րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ

24.10.2014

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվել է ֆոնդային բորսայում Ազգային Հիփոթեքային Ընկերության 12–րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Ունենալով Շուկա ստեղծողի կարգավիճակ` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կապահովի Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը:

Լինելով ՀՀ բանկային համակարգում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար բանկերից մեկը` ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 2014թ. հոկտեմբերի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակում իրականացրել է այդ պարտատոմսերի տեղաբաշխումը:

Հիշեցնենք, որ Ազգային Հիփոթեքային Ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի 10% եկամտաբերությամբ:

Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.7978%, իսկ սահմանային եկամտաբերությունը՝ 9.92%:

Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,385,000,000.00 (երկու միլիարդ երեք հարյուր ութսունհինգ միլիոն) ՀՀ դրամ, որը գրեթե 2,4 անգամ գերազանցել է առաջարկվող ծավալը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x