ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հունաստանի խոշորագույն բանկի վնասները կես միլիարդ են կազմել

31.05.2012

Հունաստանի խոշորագույն ֆինանսական կազմակերպության՝ Ազգային բանկի (NBG) վնասները 2012թ. 1-ին եռամսյակում կազմել են €537 մլն, ասված է բանկի հաշվետվությունում։

NBG-ում վնասները պայմանավորում են ֆինանսական արժեզրկված ածանցյալ գործիքներով։ Բանկի հունական ստորաբաժանման վնասները կազմել են €656 մլն, արևելաեվրոպական բիզնեսինը՝ €7 մլն, իսկ թուրքական ստորաբաժանումը վաստակել է €125 մլն։ Անցած տարվա միևնույն ժամանակահատվածում NBG-ն վաստակել է €157 մլն։

Հունական բանկերը հարկադրված են մեծացնել պահուստների իրենց մակարդակը։ Բազմաթիվ փոխառուներ, մնալով առանց եկամուտի աղբյուրի, դադարել են վճարել վարկերի դիմաց։

Իրավիճակի վատթարացումը հանգեցրել է նրան, որ անցած տարվա վերջին չաշխատող վարկերը կազմել են ընդհանուր փոխառությունների 16%-ը։ 2010թ. վերջին այս ցուցանիշը կազմել է 10,5%։

Նշենք, որ Հունաստանի խոշորագույն բանկերը՝ NBG-ն, Piraeus-ը, Alpha Bank-ը և Eurobank-ը, զգալի վնասներ են կրել պետպարտքի դուրսգրման պատճառով։ Ներկայում այս չորս բանկերը Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամից ֆինանսական օգնություն են ստանում։ Մայիսի 28-ին այս բանկերը ստացել են առաջին տրանշը՝ €18 մլրդ։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x