ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռուսաստանը մեծ ծավալներով ոսկի է գնում. ի՞նչ է սա նշանակում

23.10.2014

Ռուսաստանը համաշխարհային շուկայից մեծ ծավալներով ոսկի է գնում, որով համալրում է իր պահուստները:

Ըստ վիճակագրական տվյալների՝ օգոստոս ամսվա ավարտին ՌԴ-ի ոսկու պաշարները կազմել են 1112.5 տոննա, ինչը 77 տոննայով ավել է հունվարյան ցուցանիշից: Իր ոսկու պահուստներով ՌԴ-ն արդեն առաջ է անցել Չինաստանից (1054 տոննա) և Շվեցարիայից (1040 տոննա): Գնման արդյունքում ընդհանուր պահուստներում ոսկու մասնաբաժինը ավելացել է և 8.3%-ից դարձել է 9.8%:

Ներկա դրությամբ իր ոսկու ծավալներով Ռուսաստանը զիջում է ԱՄՆ-ին (8100 տոննա), Գերմանիային (3300 տոննա), Իտալիային (2450 տոննա) և Ֆրանսիային (2435 տոննա): Ըստ գերմանական Die Welt պարբերականի՝ Ռուսաստանը սկսել է համալրել ոսկու պաշարները 2008 թվականից. և սա նա անում է առանձնակի զգուշությամբ:

Ի՞նչ է սա նշանակում:

Նախկինում պետությունները սկսում էին ոսկի կուտակել, եթե մեծ պատերազմի էին պատրաստվում, սակայն փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը մտադրված չէ որևէ երկրի հետ պատերազմել: Հնարավոր է դա արվում է պաշտպանության համար և այն էլ տնտեսական և ոչ ռազմավարական հարձակումներից: Այս փաստը հաստատվում է նրանով, որ ոսկու գնման ծավալները իրենց գագաթնակետին են հասել վերջին մի քանի ամիսներին՝ երբ Արևմուտքը համարյա ամեն օր հայտարարում էր նոր պատժամիջոցների մասին:

Մյուս կողմից, մեծ ծավալներով ոսկին արդեն դառնում է դժվար իրացվելի, և այն պահելը որպես «ապահովագրական» ակտիվ, նպատակահարմար չէ: Մեծ ծավալով ոսկու արտահոսքը կամ ներհոսքը միանգամից ազդում է շուկայի վրա և բերում է գնի տատանումների: Եթե Ռուսաստանը հայտնվի այն իրավիճակում, որ ստիպված լինի ոսկին վաճառել, ապա նման ծավալի մուտքը շուկա կբերի ոսկու գնի կտրուկ նվազման, ինչի հետևանքով ոսկի վաճառողները ուղղակի վնասներ կկրեն:

Ոսկին Արևմուտքի «հարձակումներից» ապահովման միջոց դիտարկելու փաստը հերքվում է նաև նրանով, որ Ռուսաստանը մինչև պատժամիջոցներն էր սկսել ակտիվ առքով զբաղվել: Պատժամիջոցները միայն արագացրել են գործընթացը: Այս ամենը թույլ է տալիս ասել, որ «ոսկու անցման» գլխավոր պատճառները ավելի խորն են:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ոսկի-ատարժութային պահուստների 70%-ը պահվում են դոլարով և եվրոյով: Հետևաբար, ավելացնելով ոսկու ծավալը, արտարժույթինը նվազում է:

Արդեն շատ տարիներ մոտավորապես նույն բանը անում է նաև Չինաստանը, որը ունի դոլարի մեծ պահուստներ:

Պահուստներում ԱՄՆ դոլարի մասնաբաժնի կրճատումը հնարավորություն է տալիս թուլացնել դոլարի տատանումների ազդեցությունը երկրի տնտեսության վրա: Նշենք նաև, որ ռուս շատ վերլուծաբաններ կարծում են, որ ԱՄՆ տնտեսությունը այդքան էլ կայուն չէ, որքան երևում է:

Ստացվում է, որ ոսկու մեծ ծավալներով առքը պայմանավորված է ԱՄՆ-ի և եվրոպական տնտեսությունների հանդեպ ունեցած անվստահությունով: Որքանով են այս կասկածները արդարացված ասել հնարավոր չէ: Ամեն դեպքում համաշխարհային ցնցումների ժամանակ ոսկու մեծ պաշարները միայն դրական ազդեցություն կունենան:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x