ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բաֆֆետը 2.52 միլիարդ դոլար է կորցրել

23.10.2014

Ուորրեն Բաֆֆետը պատրաստ է ընդունել իր սխալները, սակայն պետք չէ նրան հիշեցնել, թե դրանք իր համար որքան են արժեցել:

Ուորրեն Բաֆֆետի ներդրումային պորտֆելում IBM ընկերության արժեթղթերը իրենց ծավալով երրորդն էին՝ զիջելով միայն Wells Fargo և Coca-Cola ընկերությունների արժեթղթերին: Այս տարվա 3-րդ եռամսյակի դրությամբ IBM-ի և Coke-ի գործառնական բացթողումները Բաֆֆետի համար 2.52 միլիարդ դոլար են արժեցել:

IBM ընկերության հրապարակած հաշվետվությունների հետևանքում 1 արժեթղթի արժեքը ընկել է մինչև 13.6 դոլար, իսկ հունիսի 30-ի դրությամբ Բաֆֆետին էին պատկանում մոտ 70.2 միլիոն IBM-ի արժեթուղթ: Արդյունքում նա կորցրեց 1 միլիարդ դոլար:

Գազավորված ընպելիքներ արտադրող Coca-Cola ընկերությունը ստացել է 11.9 միլիարդ դոլար եկամուտ, որից զուտ շահույթը կազմել է 2.1 միլիարդ: Միևնույն ժամանակ Coca-Cola-ն հայտարարել է, որ 1%-ով նվազել են ԱՄՆ-ում իր վաճառքի ծավալները: Ընկերության շահույթը նվազել է նաև արտարժույթի կուրսերի փոփոխման հետևանքով: Օգոստոսին Coke-ը վճարել էր 2.15 միլիարդ դոլար՝ Monster Beverage-ում 16.5% բաժնեմասնակցության համար:

Սա Բաֆֆետի առաջին սխալը չի: Վերջերս նա կրճատել էր իր մասնաբաժինը Մեծ Բրիտանիայի մանրածախ շուկայում (Tesco), որը վնասներ էր կրում: Բաֆֆետը հայտարարել էր, որ Tesco-յի արժեթղթերի ձեռքբերումը «մեծ սխալ» էր:

Չնայած այս կորուստներին՝ Բաֆֆետի համար կան նաև լավ նորություններ. իր սիրելի Wells Frago բանկի կապիտալիզացիան հասել է 816 միլիոն դոլարի:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x