ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՀԸ ՎՎԿ 12-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են Նասդաք Արմենիայում

22.10.2014

2014թ. հոկտեմբերի 22-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 12-րդ թողարկումը ցուցակվեց Նասդաք Արմենիայում, ընդգրկվելով հիմնական Abond ցուցակում:

Ազգային Հիփոթեքային Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 3 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի  10% եկամտաբերությամբ այս պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում NMCCB2C հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 7-ին ընկերության պարտատոմսերը տեղեբաշխվել են Նասդաք Արմենիայի տեղաբաշխման հարթակում: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,390,393,431.5 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերության ներգրավել է  1,005,155,561.5 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 10,020.33 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.7975 %, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9.92%:

Այս թողարկումը ԱՀԸ ՎՎԿ պարտատոմսերի թողարկումներից երրորդն է, որն ընգրկվել է հիմնական Abond ցուցակում, ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի ևս երկու թողարկումներ թույլատրված են առևտրին և շրջանառվում են Նասդաք Արմենիայի պարտատոմսերի ազատ շուկայում:

Նասդաք Արմենիայում շրջանառվող գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի՝ www.nasdaqomx.am, «Ֆինանսական գործիքներ» բաժնից:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x