ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Facebook-ը Դուբայում գրասենյակ է բացում

31.05.2012

Facebook Inc. ընկերությունը մտադիր է իր ներկայացուցչությունը բացել Մերձավոր Արևելքում, հաղորդում է AP-ն։

Նոր գրասենյակը կտեղակայվի Դուբայի արվարձանում՝ Internet City բիզնես պարկում։ Սկզբնական շրջանում աշխատակիցները երեքը կլինեն։ 

Միաժամանակ՝ Facebook-ի մերձավորարևելյան գրասենյակը կզբաղվի գովազդի վաճառքով։ Ընկերությունում այս ուղղությունը համարվում է հեռանկարային, քանի որ ցանցի օգտատերերի թիվը Մերձավոր Արևելքում և Մաղրիբում 45 մլն է։

Ընկերությունում համոզված են, որ գրասենյակի բացումը թույլ կտա հաճախորդներ ներգրավել Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Պարսից ծոցում։ Առաջին հերթին՝ գրասենյակի աշխատանքը կկենտրոնանա հնարավոր հաճախորդների ներգրավման և նրանց ընկերության բաժնետոմսերի վաճառքի ուղղությամբ, որոնք մայիսի 18-ից NASDAQ բորսայում հանվել էին առաջնային հանրային տեղաբաշխման։ Հատկանշական է, որ փորձագետները Facebook-ի IPO-ն համարում են տապալված, քանի որ սոցցանցի մեկ բաժնետոմսի գինը նվազել է $30-ից, ինչը 24%-ով զիջում է տեղաբաշխման նախնական գնին։

Հիշեցնենք, որ IPO-ի ընթացքում Facebook-ը տեղաբաշխել է 421,2 մլն բաժնետոմս։ Մեկ բաժնետոմսի նախնական գինը սահմանվել էր $38։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x