ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տեղի է ունեցել Եվրոպական Միության Բյուջետային աջակցության համատեղ կառավարման խորհրդի 1-ին նիստը

22.10.2014

Հոկտեմբերի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Եվրոպական Միության Բյուջետային աջակցության համատեղ կառավարման խորհրդի 1-ին նիստը:

Նիստի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, եվրոպական կողմի համանախագահը` Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:

Նիստի ժամանակ կողմերը քննարկել և ամփոփել են ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև բյուջետային աջակցության շրջանակներում առաջիկայում նախատեսվող ծրագրերին:

ԵՄ աջակցության վերաբերյալ

Եվրոպական Միությունը 2007թ. սկսած Հայաստանին  տեխնիկական աջակցություն տրամադրում է «TACIS» ծրագրին փոխարինած «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ)» միջոցով:ԵՀԳԳ-ն միասնական աջակցության գործիք է, որը ԵՄ-ն կիրառում է հարևան գործընկեր երկրներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: ԵՀԳԳ-ի հիմնական նպատակը հարևան երկրներում կայուն զարգացման և ԵՄ քաղաքականություններին, ստանդարտներին համապատասխանեցման ապահովումն է: Յուրաքանչյուր երկրի համար հատկացվող աջակցության չափն ու ոլորտները որոշվում են կախված երկրի կարիքներից և բարեփոխումների իրականացման բավարար կարողություններից: Աջակցության կոնկրետ առաջնահերթությունները ամփոփվում են «Երկրի Ռազմավարական Փաստաթղթերում», որոնք նախատեսված են 7 տարի ժամանակահատվածի համար: Ավելի մանրամասն առաջնային ոլորտները տրոհվում են ենթաոլորտների «Ազգային ինդիկատիվ ծրագրերում», որոնք նախատեսվում են 3-4 տարիների համար:

Հայաստանում ԵՀԳԳ ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգողը ՀՀ վարչապետի 2008թ. սեպտեմբերի N 757-Ա որոշմամբ հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Բյուջետային աջակցություն

Եվրոպական Միության աջակցության տրամադրման մեխանիզմներից մեկը դա Բյուջետային աջակցությունն է: Բյուջետային աջակցությունն իրականացվում է Տարեկան գործողությունների ծրագրերի միջոցով:

Բյուջետային աջակցությունը հիմնականում լինում է երկու տեսակ`
1.    Ընդհանուր բյուջետային աջակցություն,
2.    Ոլորտային բյուջետային աջակցություն:

Ընդհանուր բյուջետային աջակցությունն ուղղված է աջակցելու ազգային զարգացման կամ բարեփոխումների քաղաքականության կամ ռազմավարության իրականացմանը: Ոլորտային բյուջետային աջակցությունն ուղղված է աջակցելու ոլորտային քաղաքականության ծրագրերի և ռազմավարության իրականացմանը:

ԵՄ Բյուջետային աջակցության համատեղ կառավարման խորհրդի ստեղծման որոշումը կայացվել է 2013 թվականին` կողմերի միջև քննարկումների արդյունքում:

Խորհրդի նպատակն է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող Բյուջետային աջակցության ծրագրերի կառավարման արդյունավետության բարձրացումն ու ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության առավել լայն շրջանակներին իրազեկումը:

ԵՄ Բյուջետային աջակցության շրջանակներում Հայաստանում իրականացվել են զգալի բարեփոխումներ մի շարք առանցքային ոլորտներում, մասնավորապես առևտրատնտեսական, այդ թվում` առևտրի տեխնիկական խոչընդոտների, սննդի անվտանգության, մտավոր սեփականության, մաքսային բարեփոխումների, ինչպես նաև արդարադատության, միջին մասնագիտական կրթության, պետական ֆինանսների կառավարման և այլ ոլորտներում: Այսօրվա դրությամբ ընթացքի մեջ են ԵՄ Բյուջետային աջակցության շրջանակներում նախկինում ստորագրված ֆինանսավորման համաձայնագրերը, որոնք վերաբերում են կրթությանը, արդարադատությանը, պետական ֆինանսների կառավարմանն ու տնտեսական ոլորտների բարեփոխումներին:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x