ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ամփոփում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարքետինգային արշավի արդյունքները

22.10.2014


ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարքետինգային արշավի արդյունքները: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների համար նախատեսված ակցիան գործում էր 2014թ. հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը:

Ակցիային կարող էին մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ինչի համար պարզապես անհրաժեշտ էր ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտով ցանկացած գումարի գնումներ կատարել Հայաստանի և նրա սահմաններից դուրս գործող ցանկացած առևտրի կամ սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով արված յուրաքանչյուր գնման դիմաց քարտապանները ստանում էին բոնուսային միավորներ գնման գումարից և հնարավորություն` շահելու նվերներ:

Ակցիայի գործելու ընթացքում (2014թ. հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը) ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակն աճել է 50%-ով, այդ թվում` շրջանառությունը Visa քարտերով ավելացել է 66%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով կատարված գործարքների միջին քանակը կազմել է օրական 10 000:

ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջև խաղարկվեց 150 մրցանակ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության կողմից. կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագիր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 100 հավաստագիր` -1% վարկի և +1%` ավանդի համար:

Գլխավոր մրցանակն էր ուղևորություն երկու անձի համար դեպի Մալթա: Խաղարկության արդյունքում ուղեգիր դեպի Մալթա շահեց ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ Գայանե Բաբայանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x