ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մրցակիցների թվի նվազումը, գնաճը ազդում է շրջանառության վրա

21.10.2014

Եթե շրջենք Երեւանի փողոցներում, լքված խանութների ցուցափեղկերին հաճախ կհանդիպենք հայտարարություններ՝ «վաճառվում է» կամ «տրվում է վարձով»: Հինգ տարվա ընթացքում(2009-2014թթ. հունվար-հունիս) Երևանում մանրածախ առևտրի նման ձեռնարկությունների թիվը 736 միավորով կրճատվել է, կամ մոտ 9%-ով: Այսինքն ամեն 100 խանութից 9 փակվել է:

Ինչպես հայտնի է, մայրաքաղաքի մթերային շուկան խոշորագույնն է: Օրինակ, ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանի մանրածախ առևտրաշրջանառությունում Երևանի մասնաբաժինը գերազանցում էր 80%-ը: Հավելենք, որ մանրածախ առևտրի ճնշող մեծամասնությունը մայրաքաղաքում ապահովել են խանութները(77%): Այդպիսին է մանրածախ առևտրում գերակայող այս կազմակերպված տեսակի դերը:

Հունվար-հունիս ամիսներին մայրաքաղաքում խանութների շրջանառությունը հինգ տարում ավելացել է 1,6 անգամ: Սննկացման համար ինչ-որ աղետալի պատճառ չկար: Ամեն ինչ կպարզվի, եթե դիտարկենք փակված խանութների թիվն ըստ տեսակների:

Պարզվում է, նոսրացել են մանրածախ առևտրի միկրո-ձեռնարկությունները՝ 665 միավորով(5 անձից բաղկացած անձնակազմ): Այնուհետ փոքր ձեռնարկություններ են(6-15 անձ), որոնց թիվը կրճատվել է 74 միավորով: Ամենափոքր անկումը միջին խանութների շրջանում է նկատվել(16-30 մարդ)՝ 24 միավորով: 31-ից ավելի անձնակազմով խանութների թիվն ավելացել է «ընդամենը» 27-ով:

Խոշոր ձեռնարկությունները, հատկապես սուպերմարկետները, գրավում են գնորդներին: Սա, իհարկե, ազդում է սովորական խանութների հանդեպ անվիճելի առավելության վրա: Հաշվետու ժամանակաշրջանում խանութների ընդհանուր ապրանքաշրջանառությունում խոշոր օբյեկտների թիվն աճել է 9%-ով՝ հասնելով 65%-ի:

Հունվար-հունիս ամիսներին 1 խոշոր խանութի շրջանառությունը հինգ տարում ավելացել է 0,6 մլրդ դրամով՝ 1,1 մլրդից հասնելով մոտ 1,7 մլրդ դրամի: Մյուս խանութների շրջանառությունը նույնպես ավելացել է : Սակայն, բնականաբար, պակաս նկատելի՝ 1,9 մլն դրամից մինչև 38,8 մլն դրամ(միջինը): Շրջանառության աճի վրա ազդել է ինչպես մրցակիցների թվի կրճատումն, այնպես էլ գնաճը: Մանրամասները  սկզբնաղբյուրում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x