ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ս.Սուքիասյանը վարկերի տոկոսադրույքների իջեցման և ավանդների մասին

21.10.2014

- Պարո՛ն Սուքիասյան, Հայաստանի ֆինանսավարկային շուկայում գործող մի շարք բանկեր հաճախորդներին առաջարկում են տարատեսակ ավանդների բարձր տոկոսադրույքներ: Ինչպե՞ս կբացատրեք այդ երևույթը:

- Իսկապես, այդպիսի երևույթներ նկատելի են, որոշ բանկեր ավանդների բարձր տոկոսադրույքներով փորձում են ընդլայնել հաճախորդների իրենց բազան: Այդ տեսակի առաջարկները կարող են առաջին հայացքից հրապուրիչ թվալ հաճախորդների համար, սակայն իրենց մեջ թաքնված ռիսկեր են պարունակում: Շուկայում ձևավորված տոկոսադրույքներից բարձր ավանդների տոկոսադրույքների առկայությունը անտրամաբանական երևույթ է բանկային համակարգի համար, քանզի բոլոր բանկերն էլ ձգտում են հնարավորինս մատչելի ռեսուրսներ ներգրավել: Եթե ինչ-որ բանկ հաճախորդներին առաջարկում է բարձր տոկոսադրույք, ապա կարելի է եզրակացնել, որ տվյալ բանկը, հաշվի չառնելով առաջացող ռիսկերը, ամեն գնով ձգտում է ռեսուսներ ձեռք բերել, իսկ նման երևույթը հաճախ վկայում է այն մասին, որ տվյալ բանկն իրացվելիության խնդիր ունի: Ներդնելով ավանդ այդպիսի բանկում՝ հաճախորդը պետք է հաշվի առնի, որ բանկի առաջարկների գրավչությունը դեռևս չի ապահովում իրենց ավանդի ապահովությունը: Միևնույն ժամանակ հաճախորդը պետք է նաև հաշվի առնի, որ բարձր տոկոսադրույքով ներդրված ավանդները հետագայում վերածվում են բարձր տոկոսադրույքով վարկերի:

- Պարո՛ն Սուքիասյան, ներկայումս շուկայում նկատվում է նաև վարկերի տոկոսադրույքների իջեցում: Որոշ բանկերի կողմից իրականացվում է այլ բանկերում գործող բիզնես վարկերի վերաֆինանսավորում: Ինչպե՞ս կգնահատեք այդ երևույթը:

- Վարկերի վերաֆինանսավորման պրակտիկան լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում, վերջերս էլ տարածում է գտել նաև մեզ մոտ: Վարկի վերաֆինանսավորումը դրական երևույթ է հաճախորդի համար, եթե իր մեջ թաքնված ռիսկեր չի պարունակում: Սակայն պետք է կրկին զգուշացնեմ՝ առաջին հայացքից գրավիչ տոկոսադրույքը շատ հաճախ խաբուսիկ է, քանզի, հրապուրվելով թվացյալ ցածր տոկոսադրույքով, հաճախորդը հիմնականում հաշվի չի առնում այլ կարևոր գործոններ՝ տարբեր տեսակի միջնորդավճարներ, որոնց կիրառման արդյունքում հաճախորդը վճարում է ավելի բարձր տոկոսադրույք, քան մինչ վարկի վերաֆինանսավորումը, և տույժեր՝ վարկը նախատեսված ժամկետից շուտ մարելու պարագայում:
Կցանկանայի խոսել նաև մեկ այլ «նորարարության», այն է՝ սեղմ ժամկետներում վարկի տրամադրման մասին՝ միայն անձը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ: Նման վարկերը ևս հրապուրիչ առաջարկ են հաճախորդի համար վարկը ստանալու պահին, քանզի թույլ են տալիս խուսափել ավելորդ թվացող քաշքշուկներից, ժամանակի կորստից և այլն: Սակայն հաճախորդը չպետք է մոռանա, որ հետագայում ստիպված է լինելու նույնիսկ սկզբնական վարկի գումարից շատ ավելին վերադարձնել բանկին: Ուզում եմ նշել նաև, որ նման վարկերի պարագայում բանկը հիմնականում չի կատարում խորհրդատվական գործառույթ, քանի որ հաճախորդին խորհրդատվության տրամադրումը արդեն երկրորդային պլան է անցնում, ինչի պատճառով քաղաքացին շատ հաճախ չի պատկերացնում, որ հետագայում խնդիր է ունենալու վճարումների հետ: Այսպիսի աշխատաոճը հետագայում կհանգեցնի հաճախորդների դժգոհությանը, ինչը մեծ ազդեցություն կունենա մնացած կանոնավոր խորհրդատվական գործառույթ իրականացնող բանկերի իմիջի վրա:
Հաճախորդները հաճախ չեն ծանոթանում այն պայմանագրերին, որոնք ստորագրում են, ինչի արդյունքում հետագայում իրենց կողմից չնախատեսված ծախսեր են կրում: Հետևաբար՝ հաճախորդը նախ և առաջ պետք է մանրամասն ծանոթանա ստորագրվելիք պայմանագրերին, ի սկզբանե հստակ իմանա, թե որքան գումար է վճարելու բանկին:

- Պարո՛ն Սուքիասյան, ներկայումս Հայաստանում գործում են 21 բանկեր: Ի՞նչ եք կարծում, արդյոք շատ չէ՞ 21 բանկը Հայաստանի շուկայի համար:

- Շուկան ինքը պետք է կարգավորի բանկերի քանակը. նպատակային միջամտությունն անթույլատրելի է: Հասարակությունն ինքը պետք է ընտրի այն բանկերը, որոնց հետ ցանկանում է համագործակցել: Այն բանկերը, որոնք տարբեր մանիպուլյացիաներ են իրականացնում, ժամանակի ընթացքում կմերժվեն հասարակության կողմից՝ ստիպված լինելով կամ լուծարվել, կամ էլ՝ միավորվել այլ բանկերի հետ:
Շուկայում առկա առողջ մրցակցությունը ելնում է նախ և առաջ տնտեսության իրական հատվածի շահերից և հանգեցնում է վարկերի տոկոսադրույքների իջեցման:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x