ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ավանդ “Տոնական”` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար

21.10.2014

Հաշվի առնելով իր հաճախորդների պահանջարկը, Յունիբանկը հանդես է գալիս նոր առաջարկով` ավանդ "Տոնական": Գումարը ՀՀ դրամով ավանդադրելու դեպքում տոկոսադրույքը կազմում է 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար: Դրանով իսկ բանկն առաջարկում է բարձր եկամտաբերություն անգամ կարճ ժամանակահատվածի համար: ԱՄՆ դոլարի դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է 8% տարեկան: Բոլոր ավանդատուներին բանկն անվճար տրամադրում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Հիշեցնենք, որ Յունիբանկի քարտապաններն ընդգրկված են արտոնությունների “Մագնիս” ծրագրում, որի շրջանակներում գործընկեր կազմակերպությունները տրամադրում են մինչև 40% զեղչեր:

“Իր եկամտաբերության շնորհիվ "Տոնական" ավանդը մեծ պահանջարկ է վայելում հաճախորդների մոտ: Այդ կերպ մենք հնարավորություն տվեցինք մեր հաճախորդներին գումարը ներդնել կարճ ժամանակահատվածով և ստանալ բարձր տոկոսադրույք` 14% տարեկան երեք ամիս ժամկետի դեպքում: Նման պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուին արդյունավետ կառավարելու, առավելագույնս շահավետ կուտակելու և պահպանելու իրենց խնայողությունները: Այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ Յունիբանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 79.5 մլրդ դրամը,” - ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է “Ավանդներ” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x