ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՆԱ-ն աճել է 4,7%-ով

31.05.2012

Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում ՀՆԱ աճը կազմել է 4,7%՝ ընթացիկ գներով հասնելով Դ657 մլրդ-ի։ Համաձայն վերջերս հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշների՝ առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,1%։ Այս տարվա բյուջեի հիմքում կառավարությունը դրել է ՀՆԱ 4,2%-ի աճ։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի կառուցվածքում արտադրանքի հարկերի մասնաբաժինը կազմել է 13,1%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ կրճատվել է 1 տոկոսային կետով։

Արձանագրվել է ՀՆԱ-ի կառուցվածքի որոշակի փոփոխություն՝ ըստ ոլորտների։ Այսպես. անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը կրճատվել է 1,1 տոկոսային կետով՝ կազմելով 8,7%, շինարարության մասնաբաժինը շարունակել է նվազել (մասնաբաժինը կրճատվել է 0,9 տոկոսային կետով)՝ հասնելով 7%-ի։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՆԱ-ում անշարժ գույքի հետ կապված գործառնությունների մասնաբաժինը նվազել է 3,6 տոկոսային կետով (3,3%)։ Հանքագործական արդյունաբերություն մասնաբաժինը նվազել է 0,1 տոկոսային կետով (3,7%)։ Մասնաբաժնի կրճատումը բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ առաջին եռամսյակում ոլորտում արձանագրվել էր 15,5%-ի աճ։

Մյուս կողմից, ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ում 0,7 տոկոսային կետով ավելացել է վերամշակող արդյունաբերության մասնաբաժինը՝ հասնելով 11,8%-ի։ Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում ավելացել 0,8 տոկոսային կետով՝ կազմելով 6,8%, ինչը պայմանավորված է ՀՆԱ կառուցվածքում մյուս ոլորտների մասնաբաժինների նվազմամբ, ինչպես նաև ոլորտում արձանագրված 3,6% աճով։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x