ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիան ֆինանսավորել է Հայոց ցեղասպանության մասին գրքի հրատարակությունը

20.10.2014

Հոկտեմբերի 17-ին կայացավ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակ՝ պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, ներկայացնում է, թե ինչպես է XIX-XX դարերում արտասահմանյան մամուլը լուսաբանել Հայոց Ցեղասպանությունը:

«Այս պատկերներն Օսմանյան Թուրքիայի անձնագրերն են: Եվ մերօրյա Թուրքիան, և դրա ղեկավարությունն ընդամենը մեկ հնարավորություն ունեն՝ ընդունել Օսմանյան կայսրության այս անձնագրավորումը, կամ ձեռնպահ մնալ ու երբեք չխոսել արդար հիշողության մասին»,- շնորհանդեսին հայտարարեց հեղինակը՝ նշելով, որ համաշխարհային մամուլի էջերին պատկերված այդ տեսարանները հայ ժողովուրդը և աշխարհը դեռևս հարյուր տարի առաջ են տեսել, սակայն այսօր էլ պատկերը նույնն է. նույն ոճն է, նույն պայթյունը, նույն Դեր Զորի հայկական եկեղեցու ավերումը:

Գրքի ստեղծման գաղափարը ծագել է 6 տարի առաջ: Այս ամբողջ ընթացում թանգարանն ու անձամբ Դեմոյանը զբաղվել են թերթերի հավաքչությամբ, եղել են նաև նվիրատվություններ:

«Գաղափարը հետևյալն էր՝ օգտագործել այն ժամանակվա թերթերի առաջին էջերի պատկերագրությունը, որպեսզի ներկայացվի Ցեղասպանության բոլոր դրվագները՝ լինի դա լուսանկարների տեսքով, թե թերթի նկարչի երևակայության արդյունք»:

Եզրափակելով խոսքը՝ ՀՑԹԻ տնօրենն ազդարարեց յուրահատուկ, խորհրդանշական գործողության մեկնարկ.

«Այսուհետ Ցեղասպանության թանգարանի ցանկացած հրատարակության առաջին 3 օրինակի հասցեատերը նույնն են լինելու՝ Թուրքիայի նախագահը, վարչապետը և արտաքին գործերի նախարարը»:

Հեղինակը հենց շնորհանդեսի ընթացքում գրքի 3 օրինակ մակագրեց վերոնշյալ պաշտոնյաների անունով՝ նշելով, որ իրենք գիտեն գրքերը տեղ հասցնելու ճանապարհը: Նա վստահություն հայտնեց, որ թուրքական այս 3 գերատեսչության շենքերում շուտով հատուկ անկյուն է ձևավորվելու, որտեղ կուտակվելու են Ցեղասպանության անհերքելի ապացույցներն ու իրենց ուղարկված գրքերը:

Գիրքը պատրաստված է երկու լեզվով` հայերեն և անգլերեն: Հրատարակությունը հնարավոր է դարձել «Ամերիա» ընկերությունների խմբի աջակցությամբ:

«Սա մեր երախտագիտության խոսքն է այն երկրներին, մարդկանց, ովքեր օգնել են հայերին: Մեր խմբի համար գրքի հրատարակմանն աջակցելը հուզումնալից, բովանդակային, պատվո հարց է: Արդեն երրորդ անգամ ենք գործակցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ, երրորդ գրքի հրատարակությունն ենք ֆինանսավորում, և հպարտ ենք այս գործակցությամբ: Ինչպես ասել է Հեմինգուեյը, զանգը զանգում է բոլորիս համար, ամենքիս սրտում: Այս գրքերը հնարավորություն են տալիս այն հնչեցնել բոլոր մարդկանց համար, բոլոր նրանց, ովքեր կծանոթանան մեր պատմությանը»,- նշեց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Աղբյուրը՝ ameriabank.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x